Ադրբեջանն Արցախում օրվա մեջ երկրորդ անգամ խախտել է հրադադարը
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/08/photo_2023_03_24_16_39_33.thumb_-300x199.jpg)
Օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Արցախի ՊԲ-ից հայտնում են՝ ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։