30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 1, 2023

Հայաստանում տեսակի կռիվ է, ձերն, իհարկե, Սնուպ Դոգն է, Սերգեյ Սմբատյանը ձեր տեսակից չի. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում տեսակի կռիվ է, ավելի շուտ՝ տեսակի վերացման կռիվ։ Հենց նաև այս պատճառով է Հայաստանում օրեցօր խորանում բռնության մոնոպոլիան։ Մեր պետության ապագան կասկածի տակ դնող իշխանությունը կալանավորում է հայր և որդի Սմբատյաններին։ Կալանավորումը ֆետիշացրած դատական համակարգը, համակարգ, որին իշխանություններին հաճոյանալն ավելի գերակա է, քան […]

«Ի՞նչ եք եկել քաղաքական կապիկություն անում. ո՞վ էր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, այո, Նիկոլի «դաբրոյով» Դավիթ Տոնոյանը». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապիտուլյացիայի ու Արցախի հանձնման գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Մեղավորները՝ ԱԳՆ եւ ՊՆ նախարարներն ու Նիկոլի Անվտանգության Խորհրդի անդամները։ Ի՞նչ եք եկել քաղաքական կապիկություն անում։ Ո՞վ էր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Այո, Նիկոլի «դաբրոյով» Դավիթ Տոնոյանը։ Ո՞վ էր ասում՝ բանակցությունը սկսում եմ իմ զրոյական կետից։ Ի՞նչ պետք […]

«Ի՞նչ էր անում Տոնոյան Դավիթը 2020թ. հոկտեմբերին` պատերազմի ամենաթեժ օրերին, Ագարակի «Քարավան» փաբում». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տոնոյան Դավիթին, իրեն պաշտպանողներին, քաղաքական դալտոնիկությամբ ու կապիկությամբ զբաղվողներին մի հարց. Ասացեք խնդրեմ, թե ի՞նչ էր անում Տոնոյան Դավիթը 2020թ. հոկտեմբերին` պատերազմի ամենաթեժ օրերին, Ագարակի «Քարավան» փաբում: Ավելի մանրամասնեմ` ի՞նչ էր անում ձեր սիրելի «սպարապետն» էդ ժամանակ տարբեր օբյեկտներից հարբած էդ փաբ գնալով` եսիմ ում հետ: Բա պատերազմ […]

«Կրկին մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և հետապնդվում է վարչապետի աթոռին հայտնված կապիտուլյանտի ուղիղ ցուցումով». Աթանեսյան

Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեպետ անիմաստ է ապացուցել ակնհայտ բաները, սակայն կրկին մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և հետապնդվում է վարչապետի աթոռին հայտնված կապիտուլյանտի ուղիղ ցուցումով: Դեռևս անցյալ տարվա դեկտեմբեր ամսից պահանջում եմ քննիչից իրականացնել Արմեն Աշոտյանի առերեսումները իր դեմ վկայած անձանց հետ: Քննիչը իմ այդ միջնորդությունը մերժում է, […]

Դուք շոու տեսա՞ք, պետք ա տրնգի պարեինք, գնայի՞նք, թող ընդդիմությունը գար, նստեր. Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ նիստի մասին

Դավիթ Տոնոյանը քաղաքական մի արձանագրում արեց, թե ինքը գիտակցում է, որ որպես պարտության նախարար պետք է պատժվի, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։ «Ես տենց ընկալեցի, որ ինքը ուզում է ոնց որ թե բոլորի մեղքը վերցնել իր վրա։ Այդպես հայտարարեց», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։ […]

Պատերազմը կանգնեցվել է միայն խաղաղապահների ներկայության շնորհիվ. Տոնոյան

44-օրյա պատերազմում ծավալվող գործողություններն իրենց ծավալով այնպիսի ռազմական գործողություններ էին, որ դրանք հնարավոր չէր կանգնեցնել պայմանագրերով, ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ «Ամսի 9-ի համաձայնությունները, ոչ մեկ երաշխիք չուներ, որ կիրականացվեն։ Դրա երաշխիքը եղել է խաղաղապահների ներկայությունը, այսինքն՝ երրորդ ուժի ներկայությունը «թատերաբեմում»։ Դա է եղել պատերազմը կանգնեցնելու միակ գրավականը»,-ասաց Դավիթ Տոնոյանը։

Ես չեմ հասկանում

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ես չեմ հասկանում… Կա իրական հավանականություն, որ մեր պատմական սցենարը կզարգանա մոտավորապես Յ. Հաշեկի ձևակերպմամբ. «Կհանդիպենք ցեղասպանությունից հետո, ժամը 6-ին»։ Այսօր կատարվող շատ բաներ ես շատերի նման չեմ հասկանում, ու երևի պետք է դրա մասին բաց խոսել, որովհետև ձևականությունների ժամանակ չկա, ու գուցե բաց հարցերը ինչ-որ կերպ օգնեն պատասխաններ գտնել։ 1. […]

Խաղաղության համաձայնագրին հասնելու համար Բաքուն և Երևանը պետք է գնան բարդ փոխզիջումների. Մեթյու-Միլլեր

Վաշինգտոնը շարունակում է հանձնառու մնալ հայ-ադրբջենական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին և հավատացած է, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին: Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացի ու պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ «Միշտ […]

Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը. Պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով», հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։ Պետքարտուղարությունը հավելել է, որ ընդհանուր առմամբ, «Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի