10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Ի՞նչ եք եկել քաղաքական կապիկություն անում. ո՞վ էր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, այո, Նիկոլի «դաբրոյով» Դավիթ Տոնոյանը». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապիտուլյացիայի ու Արցախի հանձնման գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

Մեղավորները՝ ԱԳՆ եւ ՊՆ նախարարներն ու Նիկոլի Անվտանգության Խորհրդի անդամները։

Ի՞նչ եք եկել քաղաքական կապիկություն անում։

Ո՞վ էր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։

Այո, Նիկոլի «դաբրոյով» Դավիթ Տոնոյանը։

Ո՞վ էր ասում՝ բանակցությունը սկսում եմ իմ զրոյական կետից։

Ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։

Մեր բանակը տարածաշրջանում խնդիր լուծող բանակ է։
Ադրբեջանը կառուցողական է։

Երբ ուզեմ Ադրբեջանում կարող եմ ներքին անկայունություն հրահրեմ։

Արցախը Հայաստան է, եւ վերջ։

Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։

Դուք դատապարտված եք անեծքի ու վերջ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ