05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դուք շոու տեսա՞ք, պետք ա տրնգի պարեինք, գնայի՞նք, թող ընդդիմությունը գար, նստեր. Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ նիստի մասին

Դավիթ Տոնոյանը քաղաքական մի արձանագրում արեց, թե ինքը գիտակցում է, որ որպես պարտության նախարար պետք է պատժվի, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Ես տենց ընկալեցի, որ ինքը ուզում է ոնց որ թե բոլորի մեղքը վերցնել իր վրա։ Այդպես հայտարարեց», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ընդդիմադիրներից ոմանք շոու են որակում Տոնոյանի պահանջն այն մասին, որ հանձնաժողովի նիստին մասնակցի նաև ընդդիմությունը՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.

«Մեկուսարանում նստած մարդն է դիմում, ի՞նչ շոու։ Դուք շոու տեսա՞ք, պետք ա տրնգի պարեինք, գնայի՞նք, թող ընդդիմությունը գար, նստեր, սա բացառիկ հնարավորություն է։ Ամեն ինչը, եթե շոուի «սոուսի» տակ դնես, ոչ մի բանի չես հասնի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ