25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Թոշակների 10 000 դրամով բարձրացնելը լուրջ խնդիր է լինելու հունիսին եկող կառավարության համար. սա անազնիվ քայլ է. Արամյան

Եթե 10 հազար դրամով կենսաթոշակը բարձրացնում ենք, դա նշանակում է ամսական 5 միլիարդի դրամի չափ լրացուցիչ բյուջետային ծանրաբեռնվածության, եթե համարենք, որ կենսաթոշակառուների թիվը 500 հազար է։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարությունը որոշել է ապրիլի 1–ից 10 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակները»

«Դա տարեկան 60 միլիարդ դրամ է անում։ Սա փոքր գումար չի։ Հիմա եթե կառավարությունը ընթացիկ մնացած ծախսերին չի կպնում և միանգամից լրացուցիչ բեռ է ավելացնում կամ ենթադրենք եկամտային մասով չի կպնում, որ հարկեր բարձրացնի, սա կարող է երկարաժամկետում բյուջետային կայունության խնդիր առաջացնել։

Առանց այդ էլ տեղյակ եք, որ թեև պարտքի բեռը ՀՆԱ-ի մեջ դեռևս վտանգավոր չէ, 50%-ի շրջանակներում է, բայց ինձ միշտ անհանգստացրել է դրա դինամիկան։ 2022 թվականից հետո պետական պարտք/ՀՆԱ-ի ցուցանիշը 46%-ից սկսում է աճել, և ըստ կառավարության կանխատեսումների բարձրանալու է մինչև 53%։

Պարտքը ՀՆԱ–ի մեջ աճում է, և եթե սրան նաև գումարում ենք տնտեսության կառուցվածքի հետ կապված խնդիրը, որ մեր տնտեսական աճի հիմքերը կայուն չեն, որովհետև հիմնականում դա կապիտալ շինարարություն և ծառայություններն են, որոնք ոչ արտահանելի հատված են։ Ինքը տնտեսագիտական գրականության մեջ արտադրողականությամբ առաջնորդվող աճ չի, այլ փողը գալիս է ինչ-որ մի աղբյուրով, դա կլինի կառավարության ծրագիր, կլինի արտաքին հոսքեր, տրանսֆերտներ, արտասահմանցիներ և այլն, և դրանով աճում է քո ոչ արտահանելի հատվածը։

Դա կայուն չէ, վաղը մյուս օրը, եթե այդ հոսքերը ինչ-որ առումով ճշգրտվեն, շրջվեն, կանգ առնեն, դու ունենում ես տնտեսական աճի պրոբլեմ»,–ասաց նա։

Նախկին նախարարը նկատեց, որ ընթացիկ ծախսերը մեկ լուրջ պրոբլեմ ունեն, նրանք աճի ուղղությամբ ագրեսիվ են, ճշգրտելու, կտրելու ուղղությամբ ծույլ են. «Երբ դուք բարձրացնում եք աշխատավարձ, թոշակներ, դուք չեք կարող հաջորդ օրը գնաք, ասեք՝ գիտեք ինչ, կներեք ես սխալ էի հաշվարկել, հիմա պետք է կրճատեմ ձեր թոշակը։ Սա շատ վատ բան է, շատ ավելի անազնիվ ու վտանգավոր քայլ է, երբ տատիկ-պապիկներին այսօր ուրախացնելու համար էդ գործողությունը անում ես, բայց իր սերունդներին դնում ես վտանգի տակ։

Ես ենթադրում եմ, որ սա ավելի շատ պոպուլյար քայլ է, ընտրություններին ընդառաջ, որովհետև թոշակ բարձրացնելու համար դու պետք է քո տնային աշխատանքը կատարես։

Որպեսզի դու ազնիվ լինես տատիկ–պապիկների առաջ, դու մինչև այդ պետք է անպայման անհրաժամկետ ռեսուրսների հիմքը ապահովես, որպեսզի ֆինանսավորես այդ թոշակները»,–ասաց նախկին նախարարը։

Նա նկատեց, որ երեք ամիս առաջ կառավարությունն այլ բան էր ասում, ինչից կարելիէ  ենթադրել, որ այդ «տնային աշխատանքը» չեն կատարել. «Հիմա և պահում են հետվճարի 10 հազարը, և ևս 10 հազարով բարձրացնում են թոշակները։ Դա շատ վտանգավոր է բյուջետային կայունության տեսանկյունից։ ես կարծում եմ, որ ֆինանսների նախարարության համար սա լուրջ մարտահրավեր է։ Հիմա ֆինանսների նախարարությանը շատ լուրջ դրության մեջ դրեցին։ Հունիսից հետո եկող կառավարության համար սա լուրջ գլխացավանք է լինելու, պետք է անպայման գնալ ընթացիկ ծախսերը վերանայել։ Միանգամից այսքան ծախս ավելացնելու պարագայում դու կարող է չկարողանաս տանել դա։ Պահանջարկով պայմանավորված տնտեսական աճը կարող է ժամանակի հետ դանդաղել, անգամ կանգ առնել։ Օրից մի օր այդ 20% կապիտալ շինարարությունը նվազելու է։ Եթե տնտեսական աճը ճշգրտեց, եկավ 3-4 տոկոսի սահմաններում կանգնեց, կարողանալո՞ւ ենք այդ բեռը տանել մեզ վրա, թե՞ գնալու ենք պարտք վերցնենք։ Դրանից առավել անազնիվ, ոչ շիտակ քայլ քո հասարակության անդամների նկատմամբ չկա։ Չի կարելի հասարակությանը բարի երևալու համար  իրենց տանես գցես խնդիրների մեջ»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ