30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 21, 2023

Արայիկ Հարությունյանը լավ կանի չսպառնա արցախցիներին, որովհետև հենց զրկանքներ կրող արցախցիներն են, որ փրկում են Արցախի ու Արայիկ Հարությունյանի դեմքը

44-օրյա պատերազմը տանուլ տված ղեկավարին՝ Արայիկ Հարությունյանին արցախցիների մեծ մասը պատերազմից հետո հանդուրժեց միայն պետականության հանդեպ ունեցած պատասխանատվության հաշվին. Արայիկ Հարությունյանի հրաժարականը կխարխլեր նախագահի ինստիտուտը, այդ հրաժարականը հաղթաթուղթ կդառնար Բաքվի ձեռքին, բայց արդյո՞ք կամազուրկ նախագահն արդեն հաղթաթուղթ չէ՞ Բաքվի ձեռքին և ոչ միայն Բաքվի։ Արցախի դե յուրե առաջնորդն ակնհայտորեն ձախողեց հետպատերազմյան Արցախի կառավարումը՝ սկզբնական շրջանում […]

Դիմադրություն լինելու է՝ անկախ ամեն ինչից. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch պարբերականին

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch միջազգային պարբերականին՝ ներկայացնելով Արցախում և Արցախի շուրջ և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հարցազրույցը ստորև ներկայացվում է թարգմանաբար. «Caucasus Watch-ը Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել է երկու տարբեր առիթներով՝ 2023 թվականի հուլիսին և օգոստոսին: Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի հետ այս հանդիպման […]

Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ․ զգացվել է նաև Երևանում

Օգոստս 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

Սերգեյ Սմբատյանի կյանքը պայքարի վառ օրինակ է, պայքար միջակության դեմ․ սպասում ենք մեր մաեստրոյին

Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ հայտարարությամբ է հանդես եկել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը (https://www.facebook.com/M4FFoundation/posts/pfbid0zvHqaXL1ftHzGN5F566bDuRx6us8aFehSiTeAEaPNKjbFzkp4VB3HCRgiLUfH2wol), որի հիմնադիրն է մաեստրո Սմբատյանը։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև. «Հասարակությունները հարուստ են իրենց նվիրյալներով։ Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է առաջամարտիկի դեր։ Իր ուսերին կրելով մեծ ծանրություն՝ առաջ է տանում մի ամբողջ […]

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է «Որդիական սիրով շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին քրիստոսաշավիղ նվիրական առաքելության մեջ: Ի սրտե մաղթում ենք կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն այս դժվարին օրերին հովվելու ամենայն հայոց […]

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի հետ կապված խորացրել է թշնամանքի նոր ուղղությունը՝ հատկապես 2022 թվականից սկսած. «Թաթոյան» հիմնադրամ

Տարվում է ատելության վրա հիմնված ֆաշիստական կազմակերպված պետական քաղաքականություն՝ Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանական ներկայացնելու համար: Այդ նպատակով պետական ուղղորդմամբ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար: Այս նպատակին ծառայեցված են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ սեփական կայքէջերում բացելով առանձին սյունակ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով։ Լրատվամիջոցներից շատերն […]

Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»:

Այսօր առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները

Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։ Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի