22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի հետ կապված խորացրել է թշնամանքի նոր ուղղությունը՝ հատկապես 2022 թվականից սկսած. «Թաթոյան» հիմնադրամ

Տարվում է ատելության վրա հիմնված ֆաշիստական կազմակերպված պետական քաղաքականություն՝ Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանական ներկայացնելու համար:

Այդ նպատակով պետական ուղղորդմամբ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար:

Այս նպատակին ծառայեցված են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ սեփական կայքէջերում բացելով առանձին սյունակ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով։

Լրատվամիջոցներից շատերն ակտիվորեն տարածում են այս քարոզչական թեզին նվիրված վերլուծություններ, հարցազրույցներ ու ֆիլմեր, իսկ Baku TV պետական գործակալությունը սկսել է նոր վիդեոշարք՝ «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա» և ամենօրյա տեսանյութերով ու վերլուծություններով ակտիվ է պահում թեման հատկապես ներքին լսարանի համար։

Այս թեմայի շրջանակներում տարածվող նյութերը համեմված են Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված մեղադրանքներով, հակագիտական փաստարկներով և ակնհայտ սպառնալիքներով: Ֆիլմերում ներգրավվում են բնակիչներ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից:

Ընտրված նման մեթոդաբանությամբ այդ երկրի իշխանությունն ավելի է բորբոքում ադրբեջանական հասարակությունում թշնամանքը հայերի նկատմամբ:

Այս պահին մենք իրականացնում ենք ապացույցների ամրագրում` լրացուցիչ հիմնավորելու համար ադբեջանական կառավարության իրական թշնամական մտադրությունները և խաղաղասիրության կեղծիքները:

Իրավունքի և արդարության կենտրոն «ԹԱԹՈՅԱՆ» հիմնադրամ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ