21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 11, 2023

Կոչ ենք անում Բաքվին ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավարությունը զրոյացնելուն ուղղված քայլերից. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է ծավալվել, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի փակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի ԼՂ: Այսինքն՝ Արցախում գործող խանութները, դեղատները 2022 թվականի դեկտեմբերից իրենց վաճառքի տեսականու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել: Հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների, այդ […]

Զինվոր է մահացել․ դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել

Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել․ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին […]

Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում։ Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Կառավարությունն ակնկալում է, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20000-25000 մարդ: Բացի այդ, ակնկալվում է, որ համերգին մասնակցելու նպատակով […]

Բնական է, որ փաշինյանական իշխանությունը ադրբեջանցիների համար առանձնապես ո´չ մրցակից է, ո´չ էլ թշնամի, այլ պատմական նվեր. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ալիևյան ռեժիմի տարբեր առանցքային դեմքեր, Հայաստանը հիշատակելիս կամ Հայաստանի ու Արցախի դեմ որևէ հայտարարություն անելիս, շարունակում են թիրախավորել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին: Մեծ առումով, սա բացի ադրբեջանական իշխանության դառը հիշողությունների, այլ նաև ներքին վախերի մասին է խոսում: Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը կոտրել ու չնայած ծանր կորուստներին, Հայաստանում […]

Մայր Հայաստան շարժումն ավելին է, քան Նախընտրական դաշինքը․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մայր Հայաստան շարժումը, դաշինքի տեսքով, մասնակցում է Երեւանի ընտրություններն։ Ընտրություններին մասնակցելու որոշումը երկար եւ բուռն քննարկումների արդյունքում է կայացվել։ Առհասարակ, մեր բոլոր որոշումները նման պայմաններում են կայացվում, ինչի պատճառով սկսել եմ կասկածել, արդյոք ժողովրդավարությունը լավ կառավարման ու որոշում կայացնելու եղանակ է։ Սակայն, անկասկած, այստեղ կա մեկ դրական պահ։ […]

ՔՊ-ում մեծամասնությունը հակված են, որ վարչապետն անձամբ մասնակցի քարոզարշավին. «Ժողովուրդ»

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին ակտիվորեն քննարկվում է ավագանու ընտրությունների քարոզարշավում Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը: Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ ՔՊ-ում մեծամասնությունը հակված են, որ վարչապետն անձամբ մասնակցի քարոզարշավին, թիմակիցների հետ շրջի Երեւանի փողոցներով եւ քաղաքացիներին կոչ անի քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին, մինչդեռ կուսակցությունում մի մասն էլ կարծում են, որ Փաշինյանի մասնակցությունը, հնարավոր է, […]

Երեւանի 2799-ամյակին քաղաքապետարանը 1000 հատ կոնյակ է գնել․ «Ժողովուրդ»

«Երեւանի 2799-ամյակին քաղաքապետարանը երկու պայմանագրով 1000 հատ կոնյակ է գնել «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից 23 մլն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ըստ պայմանագրի՝ կոնյակների վրա պետք է նշված լիներ 2799 եւ Երեւանի գերբը։ Նմանատիպ մի պայմանագիր էլ կնքվել է 2018 թվականի ապրիլին 11 մլն 850 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Տպավորություն է, որ իշխանությունները սիրում են […]

«Սպասավոր լրատվականներին չի հաջողվի իրենց տերերի կողմից կազմակերպած անհաջող և կասկածելի բնույթի որևէ միջոցառում կապել մեզ հետ». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անդրադառնալով իշխանական քարոզչամեքենայի ծառա հանդիսացող լրատվամիջոցներից մեկի ապատեղեկատվությանը և իշխանության կողմից կազմակերպած կրկեսին, որն իբրև թե կրում էր Արցախին աջակցելու բնույթ, պետք է արձանագրել, որ անհարկի հոլովվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անունը` հանրության ուշադրությունը շեղելու համար` պնդելով, որ այդ ակցիաները որևէ կերպ կապ ունեն հանրապետականի հետ: Ուզում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի