05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեւանի 2799-ամյակին քաղաքապետարանը 1000 հատ կոնյակ է գնել․ «Ժողովուրդ»

«Երեւանի 2799-ամյակին քաղաքապետարանը երկու պայմանագրով 1000 հատ կոնյակ է գնել «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից 23 մլն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ըստ պայմանագրի՝ կոնյակների վրա պետք է նշված լիներ 2799 եւ Երեւանի գերբը։

Նմանատիպ մի պայմանագիր էլ կնքվել է 2018 թվականի ապրիլին 11 մլն 850 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Տպավորություն է, որ իշխանությունները սիրում են կոնյակներ: Օրինակ՝ վարչապետի աշխատակազմը «Վինո Վինո» ՍՊԸ-ից 2019 թվականին եւ 2021 թվականին ձեռք է բերել 2 մլն 77 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Ինչու, ինչի համար՝ դարձյալ ոչ ոք չգիտի. փաստաթղթերում չեն երեւում:

Հիշեցնենք, որ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ղեկավարում է Pernod Ricard ֆրանսիական ընկերությունը, որը, ինչպես տարեսկզբին պարզ էր դարձել, պաշտոնապես դադարեցրել է արտահանումը դեպի Ռուսաստան»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ