15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔՊ-ականներին հանձնարարվել է մրցակիցներին քննադատել․ «Հրապարակ»

«ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երեւանցիների հետ: Բայց հրահանգվել է ոչ այնքան իրենց ցուցակի եւ թեկնածուի գովքն անել, որքան մրցակիցներին քննադատել։

ՔՊ-ում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում Մանե Թանդիլյանին եւ Հայկ Մարությանին, հատկապես վերջինիս հարցում «վերեւից» հրահանգ է իջել` անողոք լինել։

Հիշեցնենք, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն օգոստոսի 23-ին է, պատգամավորների արձակուրդն ավարտվում է օգոստոսի 25-ին, սակայն դա նշանակություն չունի` պետք է հենց 23-ից լծվեն աշխատանքի` առանց գլուխ պահելու»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ