21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2023

Ինչպե՞ս կարգավորել հացի հերթեր. Արշավիր Ղարամյանը առաջարկով է հանդես եկել

Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանն առաջարկով է հանդես եկել՝ ուղղված իրավասու և պատասխանատու մարմիներին ու նրանց ղեկավարներին՝ կապցած Ստեփանակերտում հացի հերթերի հետ. «Ինչպե՞ս կարգավորել հացի հերթերը Ստեփանակերտում և մարդկանց վերադարձնել թեկուզ և ծանր, լի դժվարություններով, բայց իրվիճակին համահունչ բնականոն ապրելակերպի… Կարծում եմ՝ Ստեփանակերտի բնակչության 50-60 %-ն ի վիճակի է տնային պայմաներում […]

Դատարանը միտումնավոր է հետաձգում Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդության քննարկումը. Հայտարարություն

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հերթական հայտարարությունն է հրապարակել՝ կապված Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնոդրության քննության հետ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Դավիթ Տոնոյանի նկատմամբ դեռևս 2021 թվականից մտացածին մեղադրանքների հիման վրա նախաձեռնված բացահայտ «քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական» հետապնդման առաջին իսկ օրվանից Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարել է հարուցված քրեական գործի շինծու և անհիմն լինելու […]

Փառաբանության մեջ նաև ապաշխարություն կա

– Հա՛յր, ես չեմ ճգնում ինչպես հարկն է, և դա ինձ վշտացնում է: – Տե՛ս, փառաբանի՛ր Աստծուն: – Ես ավելի շատ ներում եմ հայցում Աստծուց, քան փառաբանում եմ: – Դա նույնպես լավ է, բայց ավելի լավ է փառաբանել Նրան: Փառաբանության մեջ նաև ապաշխարություն կա, որը աստվածային մխիթարություն է բերում, քանի որ խոնարհություն է պարունակում իր […]

«Այս իրավիճակն ունի մեկ լուծում»․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական չդադարող հարցը Սբ. Ստեփանի անունը կրող երկու քաղաքների միջև Հայկական հարցը դիվանագիտության մեջ առաջին անգամ հայտնվեց Սան-Ստեֆանոյի պայմանագրում, և այդ օրվանից, անկախ պատմական կոնկրետ շրջանում ստացած ձևակերպումից՝ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների հարց, համիդյան ջարդեր, առաջին Ցեղասպանություն, սումգայիթյան ջարդեր, Բաքվի ջարդեր, թե արցախյան պատերազմ, միշտ եղել է […]

«Կանգնեցրե՛ք Հայոց երկրորդ ցեղասպանությունը»․ Ակցիա՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց

Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց, մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի, հայտնում է alphanews.am-ը։ Հավաքվածները հայտարարել են AirdropsforArtsakh ակցիայի մեկնարկի մասին՝ պահանջելով կազմակերպել ապրանքների առաքումը Արցախ օդային ճանապարհով: Այնուհետև նրանք երթով շրջել են քաղաքում ՝ «120 000 մարդ շրջափակման մեջ է», «Կանգնեցրե՛ք Հայոց երկրորդ ցեղասպանությունը», և այլ պաստառներով։ Մինչ երթը, […]

Փաշինյանն առաջիկայում մի քանի նախարարի է պաշտոնանկ անելու․ «Հրապարակ»

Լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մի քանի նախարարի է պաշտոնանկ անելու։ Առայժմ դա ծածուկ են պահում, քանի որ փոփոխությունները մտադիր են անել աշնանը՝ հոկտեմբերին, և որոշումն էլ վերջնական չէ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հեռացողների թվում կարող է լինել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Անցած շաբաթ Սյունիք կատարած այցի ժամանակ, ասում են, Փաշինյանը նրա ղեկավարած […]

Սա ՀՀ իշխանությունը լավ հասկանում է, բայց անում է ճիշտ հակառակը․ Տիգրան Աբրահամյան

Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի պետնախարարը լայվի միջոցով անդրադարձել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակին և այդ համատեքստում ընդգծել, որ Արցախի համար խնդիրներն էլ ավելի են բարդանալու, մարտահրավերները կարող են դառնալ նույնիսկ անհաղթահարելի կամ դժվար հաղթահարելի, եթե ՀՀ-ն չցուցաբերի անհրաժեշտ քաղաքական, ռազմաքաղաքական, իրավակաքաղաքական, տնտեսական, սոցիալական, անգամ հոգեբանական աջակցություն: Առաջին հայացքից ակնհայտ ճշմարտություն […]

Փաշինյանին զեկուցել են, որ մարդիկ ահավոր զայրացած վիճակում են և հնարավոր է լուրջ միջադեպեր գրանցվեն․ «Փաստ»

Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու մարզ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, տեղում գյուղացիները նախատեսում են Փաշինյանի առաջ բարձրացնել վերջին շրջանում մի շարք բնակավայրերում տեղացած սարսափելի կարկուտի հետևանքների թեման՝ մասնավորաբար կոնկրետ պահանջներ ներկայացնելով վնասի փոխհատուցման հետ կապված, քանի որ պետությունից օգնություն են ակնկալում։ Ի դեպ, հատկանշական է, որ, մեր տեղեկություններով, Փաշինյանի այցը […]

ՀՀ-ում ապաստան ստանալու հայցով Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ են դիմել

2023 թ. առաջին կիսամյակում 440 մարդ դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։ Ըստ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների՝ ցանկում կան Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ։ Ադրբեջանի քաղաքացիներից մեկի դիմումը կարճվել է, երկրորդինը նշված չէ։ Թուրքիայի 10 քաղաքացիներից երկուսի դիմումը կարճվել է, մեկը` մերժվել, մյուս դիմումների ընթացքի մասին չի նշվում։ Ի դեպ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի