30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2023

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության. Փարիզի քաղաքապետը Սյունիքում է

Այս պահին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գտնվում է Սյունիքում՝ ուղեկցելու ֆրանսիական հումանիտար օգնության բեռնատարները դեպի Արցախ: Տեսակապով կապ է հաստատվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Իր խոսքում Փարիզի քաղքապետը շնորհակալություն հայտնեց Արայիկ Հարությունյանին: «Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ և մեր պատվիրակության բոլոր անդամներին: Մենք եկել ենք այստեղ՝ վկայելու և արտահայտելու մեր աջակցությունն ու […]

Աստված հույս է տալիս բոլոր նրանց, ովքեր սիրում են Արցախը և հավատում 88-ի անկախության իդեալներին. Շարմազանով

Հույս միշտ կա, քանի որ Աստված հույս, հավատ ու սեր է։ Ամեն ինչ կորած չէ։ Պետք է հավատալ ու հույս ունենալ, որ Աստված մի դուռ կբացի։ Հույսը չի կարող մարել: Հույսը միշտ կա։ Եթե հույս չկա, ուրեմն Աստված էլ չկա։ Իսկ Աստված կա ու կենդանի է։ Աստված հույս է, հավատ է եւ սեր։ Այս մասին […]

Լաչինի ճանապարհը կարող է բացվել 24 ժամվա ընթացքում. Հիքմեթ Հաջիև

Աղդամից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար», – ասել է նա։

Ռուս խաղաղապահները Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին փշալարեր ու ցցեր են տեղադրել

Ռուս խաղաղապահները Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին իրենց դիրքի մոտ փշալարեր են փռել և ճանապարհին ցցեր տեղադրել՝ կանխելու Բաքվից ուղարկված, այսպես կոչված, «մարդասիրական» բեռների տեղաշարժը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Արցախցիներն ամեն ինչ անում են, որպեսզի ազգային մտածելակերպը առաջնային օրակարգից դուրս մղի ստամոքսային մտածողությունը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենակ Արցախում մարդիկ կարող են տոտալ բլոկադայի և որպես հետևանք սովի պայմաններում, մի կողմ դնել կենցաղն ու դրա բերած ծանր վիճակը ու այս պայմաններում էլ պնդեն, որ թշնամուց որևէ բեռ չեն ընդունի և դա ամեն գնով պաշտպանեն: Կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանից կոռեկտ և բարոյական չէ խորհուրդներ կամ […]

Արցախցիները փակ են պահում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ մերժելով Բաքվի կեղծ մարդասիրությունը

Բազմաթիվ արցախցիներ շարունակում են փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը հերթական ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Արցախ։ Ճանապարհը փակած արցախցիները նշում են, որ իրենք մարդասպան պետությունից ոչ մի օգնություն չեն ցանկանում ստանալ, իրենց համար դա անընդունելի է և կարմիր գիծ։ Նրանք վստահեցնում են, որ Ադրբեջանը խաղաղասիրական օրակարգ երբեք չի ունեցել և չի ունեցել, ինչի […]

Իշխանությունները երկու կարեւոր պաշտոնների համար թեկնածու են փնտրում, բայց չեն կարողանում գտնել․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները երկու կարեւոր պաշտոնների համար թեկնածու են փնտրում, բայց չեն կարողանում գտնել: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ավթանդիլյանը ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ օգոստոսի 25-ի հրամանագրում։ Արդեն 5 օր […]

Առևանգված երիտասարդները խոսել են ընտանիքի անդամների հետ․ «Հրապարակ»

Երեկ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Հակարիի կամրջից արցախցի երեք երիտասարդների հետ, Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը հեռախոսով խոսել են իրենց ընտանիքների անդամների հետ։ Նրանց Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով 10-օրյա կալանք է տվել, որից հետո, ըստ Ադրբեջանի դատախազության, հայ երիտասարդները «կվտարվեն Ադրբեջանից»։ Երեկ նաեւ ադրբեջանական ֆուռերը` սննդով բեռնված, հատեցին Աղդամի ճանապարհը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի