23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Առևանգված երիտասարդները խոսել են ընտանիքի անդամների հետ․ «Հրապարակ»

Երեկ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Հակարիի կամրջից արցախցի երեք երիտասարդների հետ, Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը հեռախոսով խոսել են իրենց ընտանիքների անդամների հետ։ Նրանց Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով 10-օրյա կալանք է տվել, որից հետո, ըստ Ադրբեջանի դատախազության, հայ երիտասարդները «կվտարվեն Ադրբեջանից»։

Երեկ նաեւ ադրբեջանական ֆուռերը` սննդով բեռնված, հատեցին Աղդամի ճանապարհը եւ ռուս խաղաղապահների թողտվությամբ մտան Արցախի տարածք: Սակայն արցախցիները շտապել էին Ասկերան-Ակնա հատված՝ այդ բեռների դեմն առնելու: Բացի նրանից, որ այդ բեռների ընդունումը համարում են մեկ քայլ դեպի Ադրբեջանի հետ ինտեգրացիա, նաեւ մտավախություն ունեն, որ այդ սնունդը պիտանի չի լինի օգտագործման համար` ադրբեջանցիներից ամեն ինչ սպասելի է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ