Ադրբեջանցիները Հակարիի կամրջով Հայաստան տեղափոխվող արցախցու են առեւանգել․ «Հրապարակ»
Հակարի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցիների խմբից քիչ առաջ ադրբեջանցիները հերթական տղամարդուն են «առեւանգել»։ Այդ մասին գրում է «Հրապարակը»։ «Մենք տեղեկացանք, որ տղամարդը միջին տարիքի է, այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, կփորձենք պարզել առաջիկայում», – գրում է լրատվամիջոցը։