30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2023

Դուք շոու տեսա՞ք, պետք ա տրնգի պարեինք, գնայի՞նք, թող ընդդիմությունը գար, նստեր. Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ նիստի մասին

Դավիթ Տոնոյանը քաղաքական մի արձանագրում արեց, թե ինքը գիտակցում է, որ որպես պարտության նախարար պետք է պատժվի, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։ «Ես տենց ընկալեցի, որ ինքը ուզում է ոնց որ թե բոլորի մեղքը վերցնել իր վրա։ Այդպես հայտարարեց», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։ […]

Պատերազմը կանգնեցվել է միայն խաղաղապահների ներկայության շնորհիվ. Տոնոյան

44-օրյա պատերազմում ծավալվող գործողություններն իրենց ծավալով այնպիսի ռազմական գործողություններ էին, որ դրանք հնարավոր չէր կանգնեցնել պայմանագրերով, ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ «Ամսի 9-ի համաձայնությունները, ոչ մեկ երաշխիք չուներ, որ կիրականացվեն։ Դրա երաշխիքը եղել է խաղաղապահների ներկայությունը, այսինքն՝ երրորդ ուժի ներկայությունը «թատերաբեմում»։ Դա է եղել պատերազմը կանգնեցնելու միակ գրավականը»,-ասաց Դավիթ Տոնոյանը։

Ես չեմ հասկանում

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ես չեմ հասկանում… Կա իրական հավանականություն, որ մեր պատմական սցենարը կզարգանա մոտավորապես Յ. Հաշեկի ձևակերպմամբ. «Կհանդիպենք ցեղասպանությունից հետո, ժամը 6-ին»։ Այսօր կատարվող շատ բաներ ես շատերի նման չեմ հասկանում, ու երևի պետք է դրա մասին բաց խոսել, որովհետև ձևականությունների ժամանակ չկա, ու գուցե բաց հարցերը ինչ-որ կերպ օգնեն պատասխաններ գտնել։ 1. […]

Խաղաղության համաձայնագրին հասնելու համար Բաքուն և Երևանը պետք է գնան բարդ փոխզիջումների. Մեթյու-Միլլեր

Վաշինգտոնը շարունակում է հանձնառու մնալ հայ-ադրբջենական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին և հավատացած է, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրին: Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացի ու պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ «Միշտ […]

Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը. Պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով», հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։ Պետքարտուղարությունը հավելել է, որ ընդհանուր առմամբ, «Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար […]

Հույս ունենք՝ մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ. Սիմֆոնիկ նվագախումբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և աշխատակազմը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Հարգելի՛ ընկերներ, Ինչպես տեղյակ եք, հանրային դաշտում լայն քննարկում են գտել նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող տեղեկությունները, որոնք տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում: Մենք անդադար շարունակում ենք ստանալ մեծաթիվ […]

Միջազգային տարբեր դերակատարներ շարունակում են Ալիևին համարել «վստահելի գործընկեր»․ «Փաստ»

Վերջին օրերի քննարկումների հիմնական թեմաներից մեկը Հակարիի կամրջի մոտից արցախցի Վագիֆ Խաչատրյանին առևանգելու հարցն է, որին Բաքուն ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ է առաջադրել։ Սակայն այստեղ խնդիրը նույնիսկ կոնկրետ Խաչատրյանի անձը չէ, հարցն ավելի գլոբալ է և վերաբերում է Ադրբեջանի ահաբեկչական բնույթին ու այդ երկրի ղեկավարի հանցագործ էությանը: Նորություն չէ, որ Ադրբեջանը ցանկացած պահի նման գործողությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի