Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ինչպես ասել էի արդեն, տեսաձայնագրություններ կան։ Պարոն Աշոտյանը կարողացել է քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանալ կեսին։ Իր խոսքերով՝ հայտնաբերել է լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև, հետևաբար, անհրաժեշտություն կա դրանք մինչև վերջ դիտելու։ Դրա համար հետաձգեցին մինչև 18։30-ը, որպեսզի դրա մասով […]
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին` ժամը 09:20-12:35-ը, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը այսօր կրկին հետաձգվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նրա կալանավարումը երկարաձգելու միջնորդությունը։
Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը (վարորդ՝ […]
Պատմության մեջ ձեզ հայտնի՞ է մի օրինակ, երբ հանցագործության օժանդակողներից մեկը դիմի ՄԱԿ, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ դիմելուն, ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ «Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախն Ադրբեջանին հանձնելու օպերացիայի դերակատարներից մեկն է, կնքահայրն է։ Ինքն է արցախցիներին գերության մեջ պահել, ինքն է նոյեմբերի 9-ից հետո իր իսկ ստորագրությունից […]
Շիրակի մարզում օգոստոսի 14-ի գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Մեկ տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: […]