10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արցախցիներն ամեն ինչ անում են, որպեսզի ազգային մտածելակերպը առաջնային օրակարգից դուրս մղի ստամոքսային մտածողությունը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենակ Արցախում մարդիկ կարող են տոտալ բլոկադայի և որպես հետևանք սովի պայմաններում, մի կողմ դնել կենցաղն ու դրա բերած ծանր վիճակը ու այս պայմաններում էլ պնդեն, որ թշնամուց որևէ բեռ չեն ընդունի և դա ամեն գնով պաշտպանեն:

Կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանից կոռեկտ և բարոյական չէ խորհուրդներ կամ հորդորներ հղել արցախցիներին, մյուս կողմից` արցախցիներն իրենց հատուկ արժանապատիվ կեցվածքը բոլոր կարևոր պահերին դրսևորում են:

Արցախի ներսում արդեն անհաշվելի թվով խնդիրներ են կուտակվել` կառավարման խնդրից մինչև ցամաք հացի խնդիր, բայց արցախցիներն ամեն ինչ անում են, որպեսզի ազգային մտածելակերպը առաջնային օրակարգից դուրս մղի ստամոքսային մտածողությունը»։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ