23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Փաշինյանին զեկուցել են, որ մարդիկ ահավոր զայրացած վիճակում են և հնարավոր է լուրջ միջադեպեր գրանցվեն․ «Փաստ»

Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու մարզ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, տեղում գյուղացիները նախատեսում են Փաշինյանի առաջ բարձրացնել վերջին շրջանում մի շարք բնակավայրերում տեղացած սարսափելի կարկուտի հետևանքների թեման՝ մասնավորաբար կոնկրետ պահանջներ ներկայացնելով վնասի փոխհատուցման հետ կապված, քանի որ պետությունից օգնություն են ակնկալում։

Ի դեպ, հատկանշական է, որ, մեր տեղեկություններով, Փաշինյանի այցը նախատեսված է եղել ավելի վաղ՝ օգոստոսի առաջին օրերին, սակայն այդ աղետից հետո բոլորի համար այդ օրերին անսպասելի այն չեղարկվել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանին զեկուցել են, որ մարդիկ ահավոր նյարդային, զայրացած վիճակում են, և այցի ընթացքում հնարավոր է լուրջ միջադեպեր գրանցվեն, ուստի այդ փուլում այցն այդքան էլ նպատակահարմար չի լինի:

Մեր տեղեկություններով, այս օրերին բոլոր պետական հիմնարկների ղեկավարներին հրահանգավորել են, որ ուշադիր լինեն և առաջին իսկ «սիգնալի» դեպքում մարդաքանակ ապահովեն Փաշինյանի հետ հանդիպմանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ