24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Կատարվածն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլի օրակարգի հետ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լրատվականները հայտնում են, որ օրերս Արտենիի դպրոցից հեռացրել են Զորավար Անդրանիկի մեծ խճանկարը։

Ըստ էության՝ կատարվածն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլի օրակարգի հետ, որը նա նախապես բերել էր հանրային դիսկուրս։ Մարդը հստակ կետերով ասել էր, որ իր «պարտադրված Հայաստանի» կոնցեպտում չկա ոչ մի ազգային ու ինքնության հետ ասոցացվող դրույթ։

Ասեմ ավելին․ իրեն «ինքնիշխան» ու «անկախ» համարող Նիկոլը, թուրքի բոլոր պահանջների առաջ կզած, իրականացնում է դրանք։ Ու երբ հայտնում է, որ Սովետի կողմից Հայաստանը «գաղութ ու գուբերնիա» է սարքվել, ընդգծեմ, որ նույն Սովետի ժամանակ «Հայֆիլմը» «Մենք ենք, մեր սարերում» Անդրանիկի նկար էր ցուցադրում, «Հայրիկ»-ում՝ «Երազի իմ երկիր Հայրենի», «Տղամարդիկ»-ում՝ «Դլե յաման», «Եռանկյունի»-ում՝ «Զարթնի՛ր, լաո» էին երգում։

Սրան հաջորդելու է՝ Արցախի (հին անունը կդնեն), Դրոյի, Անդրանիկի փողոցների անվանափոխությունը, Նժդեհի ու Արամ Մանուկյանի արձանների ապամոնտաժումը։

Անդրանիկի խճանկարից սկսելը բնավ պատահական չէ, քանի որ ազգային հիշողությունը մի օրում չեն քանդում։ Սկզբում պատից են իջեցնում հերոսին, հետո նրա անունը հանում փողոցից, վերջում էլ փորձում համոզել, թե այդ ամենը նոր իրականության պահանջն է։ Այն պահին, երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը, ինչից հրաժարվի և ինչ անունով ապրի»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ