08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2, 2023

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Այս թշվառ, անհայրենիք իշխանություններն իրենց իշխանությունը պահում են մեր տղաների, հայրենակիցների մահերի գնով. Վանեցյան

Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը այսօր այցելել է Երևում Արցախի ներկայացուցչություն: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ ինչ-որ ժամանակով ընդդիմության փողոցային պայքարը դադար էր առել, բայց ընդդիմությունը ոչ մի րոպե հետքայլ չի արել և պայքարում է Արցախի ու Հայաստանի համար: «Ցավով եմ ասում նաև Հայաստանի համար, քանի որ այսօր տեսնում ենք, թե ամեն օր […]

Արցախում նոր ցեղասպանություն է իրականացվում. Վիտալի Միլոնով. Alphanews.am

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ին տված հարցազրույցում խոսել է Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին և կարծիք հայտնել, որ թերահավատորեն է վերաբերվում միջազգային հանրության կողմից Արցախին ցուցաբերվող օգնությանը: 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո Արցախ այցելած Միլոնովը կիսվել այցի տպավորություններով. «Արցախը հիանալի վայր է։ Ինձ շատ դուր եկավ Արցախի մշակույթը, այն մի […]

«Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առիթով. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և […]

Ողջ հայության մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: «Սիրելի արցախցիներ, քույրեր և եղբայրներ, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Այսօր, ինչպես 32 տարի առաջ, կրկին այն հանգրվանին ենք, երբ ողջ հայության ամուր կամքն ու մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը։ Ռոբերտ Քոչարյան 02.09.2023թ.»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի