21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2023

Շնորհավո՛ր, նշաձողի հետ միասին՝ շալվարդ իջեցրած Հայաստա՛ն

Այս հոդվածս հատուկ եմ հրապարակում հենց ՀՀ Անկախության օրը, ոչ միայն այն պատճառով, որ իշխող վարչակազմը կանխատեսելիորեն ճամարտակելու է այսօր «ինքնիշխանության», «պետականության» և իրենց պատճառով պատմական մինիմումի հասած այլ կարևոր արժեքների մասին, այլ նաև այն պատճառով, որ եթե ճիշտ չգնահատենք գլոբալ և տարածաշրջանային տենդենցները, ապա հաջորդ տարի կարող ենք անգամ օրացույցում իներցիայով կարմիր գույնով տպվող […]

Ադրբեջանը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. Կրակոցները լսելի են նաև Ստեփանակերտի կենտրոնում. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։ Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով: ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Կարծում եմ՝ Արցախի ժողովրդի կեսից ավելին ցանկանալու է գալ Հայաստան. Օհանյան

Այդ փաստաթղթում ամեն ինչ ասվելու է և դրանով որոշվելու է Արցախում մեր հայ բնակչության ճակատագիրը, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Եվլախում այս պահին անցկացվող բանակցություններին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ այսօր շատ մարդիկ կան, ովքեր քննադատում են Արցախի իշխանություններին այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, սակայն ոչ ոք իրավունք չունի դա անելու.«Այսօր Հայաստանի […]

Եվլախում մեկնարկեց Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները

Եվլախում մեկնարկել է Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Արցախյան կողմից բանակցությունների մեկնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը, Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղկալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ […]

Հովիկ Աղազարյանն ասել է, թե Արցախում սկսած պատերազմի ժամանակ սուրճ է խմում. «Բա ի՞նչ անեի, խաբեի՞»

Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր լրագրողները ԱԺ քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ասացին, թե սեպտեմբերի 19-ին, Արցախում սկսած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ երբ իրեն զանգահարել է լրագրողը և հարցրել է, թե ինչ է անում, պատգամավորը պատասխանել է. «Սուրճ եմ խմում»։ «Բա ի՞նչ անեի, խաբեի՞։ Ես սուրճ էի խմում, խաբեի՞ մարդուն» , – ասաց Հովիկ Աղազարյանը։ Նա ասաց, […]

Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան…արցախցի

Արցախի «Ջանէ» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Աշոտ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան… Դու իմ հովհանորը պիտի լինեիր, Հայաստան ջան… Էսօր քեզ լալահառաչ շնորհավորողներին կասես, որ դու անասունների կառավարման տակ ես, Հայաստան ջան, ու որ քեզ ազատել ա պետք, Հայաստան ջան»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի