21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2023

Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։ Ինչպես ասում են […]

Վերջապես կանգնեցրե´ք պատերազմը, հակառակ դեպքում շատ ակնհայտ է դառնում, որ միջազգային հիմնական դերակատարները ևս շահագրգռված են պատերազմի շարունակմամբ ու ահռելի զոհերի աճով. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը երեկվանից պաշտոնապես հայտարարում է բանակցություններին պատրաստ լինելու մասին, իրականում խուսափում է խոսելուց, ինչը նշանակում է, որ արյունահեղությունը շարունակվելու է: Միջազգային դերակատարները նույնիսկ այս պահին պատերազմը կանգնեցնելու գործառույթ չեն իրականացնում: Հասկացանք, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է լուռ և սառնասիրտ հետևել այս ամենին, հասկացանք, որ յուրաքանչյուրը տարբեր պատճառներով […]

Ադրբեջանն առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ, Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է. «Արցախից ստացած իմ տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը շփման գիծը ճեղքել և առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ: Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս: Պարոնայք իշխանություններ Հայաստանի և Արցախի, մտեք բանակցությունների մեջ և փրկեք Արցախի մեր հայրենակիցներին, հերիք է վախենաք որոշումներ կայացնելուց: Գնացեք և բանակցեք Ադրբեջանի հետ»:

Արցախի բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի