21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 20, 2023

Արցախի Պաշտպանության բանակն ամբողջությամբ լուծարվում ու զինաթափվում է

Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ամբողջական լուծարման ու զինաթափման մասին։ Տեղեկությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական կենտրոնը։ Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկան և սպառազինությունը անհապաղ պետք է դուրս բերվի ոչնչացման նպատակով։

Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով […]

Մի օր բոլորս կհասկանանք, թե ինչ արժեր անտարբերությունը. Արմեն Սարգսյան

Այն, ինչ մեր աչքի առաջ տեղի է ունենում Արցախում, իսկական ողբերգություն է ողջ հայ ժողովրդի համար։ Դա ողբերգություն է նաև համայն մարդկության համար։ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Մի օր բոլորս կհասկանանք, թե ինչ արժեր անտարբերությունը: Այսօր մեր սրտերը լի են վշտով ու ցավով։ Իմ մտքերը միայն ու միայն […]

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում արդեն մոտ 100 մարդ է զոհվել. Ռուբեն Վարդանյան

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է մոտ 100 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություն է սկսել»,- նշել է նա։ Վարդանյանի խոսքով, ադրբեջանական ուժերը շարունակել են մարտերը ողջ գիշեր։ «Արդեն հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, մոտ 100 մարդ […]

Իշխանական ընտանիքները լքել են կառավարական ամառանոցը

Երեկվանից Արցախը ադրբեջանական ռմբակոծությունների տակ է, իրավիճակը րոպե առ րոպե սրվում է, սակայն իշխանականները Արցախում լուծումներ փնտրելու փոխարեն սեփական անվտանգության խնդիրներն են լուծում, գրում է «Հրապարակ»-ը։ Կայքը գրում է, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները արդեն հեռացել են կառավարական ամառանոցից, տղամարդիկ Նիկոլ Փաշինյանի հետ ՊՆ բունկեր են տեղափոխվել, իսկ կանայք եւ երեխաները՝ ով որտեղ հարմար է գտել, […]

Հայաստանի եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն ՀայոցԿաթողիկոսի տնօրինությամբ՝ եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ «Հրավիրում ենք մասնակցություն բերելու մատուցվող աղոթքներին և ձեր հայցը բարձրացնելու առ Աստված Արցախի մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։ Թող Տերը զորավիգ լինի և Իր օրհնության ներքո պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի […]

Արցախում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կա 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր. ՄԻՊ

Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, […]

«Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ Արցախում իրականացվող տեղային «հակաահաբեկչական միջոցառումները»` կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հավելել է, որ Բաքուն մշտական կապի մեջ է ռուս խաղաղապահների հետ և նրանց համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում իրենց պարտականությունները կատարելու համար: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում ասել […]

«Ինչո՞ւ սենց արեցիք, այ թուրքի տրյապկաներ. Ի՞նչ էր արել ձեզ Արցախս ու արցախցին, որ սենց մուռ հանեցիք». Էդուարդ Շարմազանով

էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապիտուլյանտներ… Գոնե հիմա ամոթ ունեցեք ու ձայններդ կտրեք։ Ձեր Նիկոլն է 5 տարի վարչապետ ու «ինչ պետք է, դա էլ բանակցել»է «սեփական զրոյական կետից»։ Դուք եք խոստացել խաղաղության դարաշրջան։ Դուք եք բանակցել 5 տարի Ալիեւի հետ Բրյուսելներում, Մոսկվաներում ու Պրահաներում։ Ո՞ւմ վրա եք արա մուննաթ գալիս։ Դուք եք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի