14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. Սարգիս Խանդանյան

Հայաստանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց։

«Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում», – լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա ասաց, թե ՀԱՊԿ-ը «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»։

Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա։

Օրեր առաջ էլ Վիկտոր Բիյագովը հետ կանչվեց ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ