Հայաստանում կյանքը պետք է շարունակվի. ՔՊ խմբակցության ղեկավար
Հայաստանում կյանքը պետք է շարունակվի, տնտեսությունը պետք է աճի, այս մասին հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Հայաստանի ինքնիշխանությունը կազմալուծել ձգտող արտաքին և ներքին ուժերը իրենց առջև դրել են հետևյալ պլանը`
Ամենուրեք տարածել տագնապ
Խուճապ
Ապատեղեկատվություն
Ստեղծել քաոս
Հետո քաոսը վերածել անիշխանության, զավթել իշխանությունը, Հայաստանը դարձնել կիսանկախ միավոր ու վերջ տալ պետականությանը»,- Facebook-ում գրել է նա։
Ըստ նրա՝ այս հրեշավոր պլանի հեղինակների մի մասը Հայաստանում չեն ապրում, նրանց իրականացնողներից շատերի երեխաները ՀՀ քաղաքացիներ չեն: Նրանց ունեցվածքի մի մասը ՀՀ-ում չէ:
«Ինչ պետք է անեն բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ պետականության կողքին են`
Ստուգել տեղեկատվության աղբյուրները
Չտարածել չճշտված և վտանգավոր լուրեր
Չընկնել էմոցիոնալ թակարդների մեջ
Թույլ չտալ, որ իրենց օգտագործեն որպես հեղաշրջում կատարելու գործիք
Գնալ աշխատանքի
Վճարել հարկերը
Ուժեղացնել տնտեսությունը
Շարունակել կյանքը
Ապրել, ապրել, ապրել:
Հայաստանում կյանքը պետք է շարունակվի, տնտեսությունը պետք է աճի, ինստիտուտները պետք է աշխատեն: Բոլոր նրանք, ովքեր ձգտում են խաթարել ներքին կյանքը, ձգտում են վերջ տալ Հայաստանի Հանրապետությանը:
Ի հեճուկս բոլոր ներսի և դրսի պետականաքանդ տարրերի` շարունակեք ապրել, աշխատել, արարել հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշել է Կոնջորյանը։