30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պայմանները ծանր են օդանավակայանում գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար. ինչ իրավիճակ է այս պահին ԼՂ-ում

Ասկերան քաղաքի հարակից համայնքներից տարհանված բնակիչների մի մասն արդեն մի քանի օր է՝ լուսացնում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մի մասն էլ՝ առավել ապահով բնակավայրերում բնակվող բարեկամների տներում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։

«Ասկերանում երեկ եմ եղել, հոսանքի բացակայության պատճառով գյուղ եմ եկել։ Քաղաքում գիշերողներ եղել են։ Հիմա էլ շատերս պատրաստվում ենք վերադառնալ՝ սպասում ենք հոսանքը միացնեն՝ գնանք»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մասնավորապես Ասկերան քաղաքում այլ բնակավայրերից ապաստանած մարդիկ չկան։

Նրա խոսքով՝ օդանավակայանում մթնոլորտը ճնշող էր, պայմանները ծանր էին հատկապես այնտեղ գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար:

Անդրադառնալով հարցին, թե անձամբ ինքն ինչպես է պատկերացնում ապագան ԼՂ-ում՝ Անահիտ Պետրոսյանը պատասխանեց․

«Շատ ծանր հարց եք տալիս։ Միանշանակորեն, ցանկությունս այստեղ մնալն է, սակայն դեռևս հստակ ոչ մի պայմանավորվածություն չկա: Այնուամենայնիվ, եթե լինեն երաշխիքներ (չնայած որևէ երաշխիքի արդեն դժվար թե կարողանանք վստահել), Արցախում մնալու տրամադրությունն ու ցանկությունն է գերիշխում մոտս։ Վտարանդի դառնալ և հայրենազրկվել չեմ ուզում»։

Մարտակերտում բնակվող լրագրող Լուսինե Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում ներկայացնելով տեղում տիրող վիճակը՝ հայտնեց, որ բնակիչները դեռ քաղաքում են։

«Դեռ պարզ չի, թե ինչ է լինելու։ Հոսանք, գրեթե կապ չկա քաղաքում։ Մի կերպ շարժական համացանցով եմ կարողանում կապ հաստատել։ Ուտելիքը տնամերձ բանջարանոցների բերքով ենք ապահովում, սնունդը պատրաստում ու հացը թխում ենք վառարանի վրա»,- ներկայացրեց Զաքարյանը։

Խոսելով ապագայի իր պատկերացման մասին՝ նա անկեղծացավ՝ նշելով.

«Երբ շուրջբոլորն ադրբեջանցիներ են, անիմաստ է խոսել այն մասին, որ ժողովուրդը կմնա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ