08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2023

Արցախի դեմ օպերացիան ավարտելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան կենտրոնանալու են Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստմանը. Աբրահամյան

Արցախի դեմ օպերացիան ավարտելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան կենտրոնանալու են Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստմանը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Արցախն այն միջնաբերդն էր, որն իր վրա էր կրում թշնամու հիմնական հարվածները, իսկ այդ դիմադրության օջախն այլևս չկա: Թուրքական արշավանքի ճանապարհը դեպի Հայաստան ամբողջովին ազատ է` հարվածի գլխավոր ուղղությունն այլևս Հայաստանն […]

Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից հայտնում են, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։ «Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը. Արարատ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն ընդհանուր պատկերի միայն մի մասն է։ Այս համատեքստում մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր ինքնիշխան տարածք աշխարհագրական առումով ընդլայնելու հստակ մտադրություն, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Ադրբեջանի չկամությունն` անկեղծորեն և կառուցողական կերպով ներգրավվել […]

«Սասուն, ի՞նչ կա, լա՞վ ես, հեղափոխությունդ Արցախից կարևոր էր, չէ՞. ասում են՝ շեֆդ՝ Նիկոլը մեծագույն սիրով քեզ էլ է պատրաստ որպես «սեպարատիստ ահաբեկիչ» հանձնելու Ադրբեջանին»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի աղետի մեղավորները Ալիեւն ու Փաշինյանն են։ Ուրիշ տեղ գլխավոր մեղավորներ մի փնտրեք. ոչ Արեւմուտքում ու ոչ էլ Հյուսիսում։ Արցախի ադրբեջանացման ու Հայաստանի թրքացման պլանի ջատագովն ունի կոնկրետ անուն ազգանուն՝ կապիտուլյանտ ու ազգակործան պատուհաս ։ Նիկոլը կատարում է Ալիեւի հրամանները, իսկ այստեղի պաշտոնյաներն ու ոստիկանները՝ Նիկոլի։ Ինչ մեղք […]

Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է. Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է: Այս պահին ընդամենը հրադադար է: Իսկ թե ինչ է սպասվում Արցախին, արցախցուն դեռ շատ անորոշ է: Ադրբեջանցիների հետ անընդհատ բանակցություններ են, սակայն այդ ամենն էլ շատ դժվար է բանակցություն անվանելը: Մեծ առումով ահաբեկիչը […]

Հատուկ այն մարդկանց համար, որոնք անընդհատ հարցնում են «բայց ո՞վ է գալու սրանց տեղը». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է. «Հատուկ այն մարդկանց համար, որոնք անընդհատ հարցնում են «բայց ո՞վ է գալու սրանց տեղը»։ Հարգելի տիկնայք և պարոնայք, եթե մարդը ցանկացած պաշտոնում կամ աշխատավայրում չի կարողանում աշխատել, կատարել իր անմիջական պարտականությունները, տապալում է ամեն ինչ, ինչպե՞ս են վարվում այդ մարդկանց հետ: Չեմ կարծում, որ պարբերաբար սխալ ախտորոշում կատարած կամ օպերացիաների […]

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում. շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: «Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին: Իրադրության […]

Հրատապ! Շատ կարևոր !! Սա թարմացված տեղեկություններ են!

ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը գրում է: Հրատապ! Շատ կարևոր !! Սա թարմացված տեղեկություններ են! 23.09.2023թ. Ամեն անգամ Ես Ահազանգում Եմ, ամեն անգամ Ինձ լսող չկա, շատ մտածում Էի Գրել թե ոչ, Որոշեցի Գրել! Երբ առաջին անգամ Օգոստոսի 19-ին Գրեցի Այս մասին, մի հսկա աղմուկ բարձրացավ, շատերը չհավատացին, շատերը կասկածանքով վերաբերվում, շատերը հեգնանքով, ոմանք ծաղրի ենթարկեցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի