08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2023

«Դավաճանությունը սատարող այս հայատյացը ցույց տվեց, որ աշխատավարձն ու պարգևավճարն ավելի կարևոր են, քան հայրենիքը չկորցնելու համար պայքարելը». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՊՀ ներկայիս ռեկտորը, ով անմնացորդ նվիրված է դավաճան իշխանությանը, 2018 թվականին ուսանողներին դասերից հանելով տանում էր ցույցի ու ասում, որ դա ավելի կարևոր է, քան դասը, իսկ եթե ուսանողները հրաժարվեին ցույցի մասնակցելուց, ապա կստանային ցածր գնահատական (ի դեպ, սույն արարածն այն ժամանակ Ամերիկյան համալսարանում էր): Իշխանազավթման գործընթացին մասնակցած, […]

Համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ. թիրախավորվել են ռազմավարական նշանա­կու­թյան օբյեկտների տեղեկատվական համակարգերը. ԱԱԾ

Ս.թ. սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ: Նկատվել են ապատեղեկա­տվու­թյան տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն, հայտնում է ԱԱԾ-ն։ Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնա­կառա­վարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանա­կու­թյան օբյեկտների տեղեկատվական համակարգերը։ Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնու­թյուն, […]

Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Բայրամովը Լավրովից ներողություն է խնդրում Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու համար։ Նախորդ օրը նույնը արել էր Ալիևը՝ Պուտինից։ Մենք էլ խորապես ցավում ենք, որովհետև ռուս տղերքը զոհվել են մեր հողում, մեր երեխաներին պաշտպանելիս, ու մեր թշնամու գնդակից։ Իսկ ո՞վ պետք է ներողություն խնդրի մեր տղաների զոհվելու համար, մեր արցախցիների, երեխեքի համար։ Չէ՞ […]

Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները. Կրկժան թաղամասը դատարկվել է. Բեգլարյան

Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Այստեղ հրադադարը խախտվել է սեպտեմբերի 21-ին»,- գրել է նա։

Արարատ Միրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը: Այս համատեսքտում […]

Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը. Տիգրան Աբրահամյան

Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը. այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Ժամանակի ու իրադրության փոփոխությունների ժամանակ դրանք անընդհատ վերանայվում են, իսկ հիմա, առավել քան երբևէ, խիստ անորոշ են: Մինչև 2018-ը կար պաշտպանության բանակն ու Հայաստան պետության անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը: 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց […]

«Ցանկացած շարժման ոգին` երիտասարդությունն է` հատկապես նրա ուսանողական հատվածը». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցանկացած շարժման ոգին` երիտասարդությունն է` հատկապես նրա ուսանողական հատվածը: Երիտասարդները չեն ցանկանում, որ իրենց Հայրենիքի ներկան ու ապագան լինեն թուրքական ճիրաններում: Երիտասարդները չեն ցանկանում, որ իրենց հայրերի, եղբայրների, հարազատների, ընկերների ու հասակակից հազարավոր երիտասարդների թափված արյունն առ ոչինչ դառնա: Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցանկացած շարժման […]

Մեր քույրերը, եղբայրները ցեղասպանության եզրին են, հայ մարդը չի կարող անտարբեր լինել, եկեք, միացեք պայքարին․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ կոչ արեց միանալ հանուն Արցախի ու Հայաստանի համար պայքարին։ «Արցախը ցեղասպանության է ենթարկվում, մեր քույրերն ու եղբայրները ողբերգության և աղետի մեջ են։ Հայաստանում և աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ մարդը չի կարող անտարբեր լինել, չի կարող իր առօրյայով ապրել։ Մեր քույրերը, եղբայրները […]

Արցախի բանակը հանձնում է զենքերը և լքում դիրքերը

Ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից զենքի և զինամթերքի հանձնումը՝ ռուս զինծառայողների հսկողության ներքո։ Խաղաղապահ ուժերի Peacekeeper տելեգրամ-ալիքի փոխանցմամբ՝ Ղարաբաղի զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը՝ համաձայն Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի