22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2023

ՓԱԿՈՒՂԻ․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի հիմնահարցն աննկարագրելի կորուստների ու անթույլատրելի զոհերի գնով անգամ՝ մտցրել է փակուղի: Սա այսպես էլ պետք է լիներ, որովհետև ինչպե՞ս կարող է Ադրբեջանի աջակցությամբ (ըստ Ալիևի) իշխանությունը զավթած ՀՀ ոչ բարով կառավարիչը Արցախի հարցում հայանպաստ լուծումներ ունենա: Պահանջված խաղաղության ունենալու, սակայն դրան հասնելու կեղծ ու վտանգավոր օրակարգը ևս […]

«Երբ տականքին ներում ես, դա մեղքի է վերածվում. թող Աստված կանչեն՝ ոտքի չկանգնեմ, չնայած Աստված իրենց չի ընդունի, իրենք Աստված հայհոյող սրիկաներ են». Վլադիմիր Գասպարյան

«Շատ վատ կարծիք ունեմ այս գործի հետ կապված, դատական պրոցեսը ցույց կտա, որ սա մի կենդանու ֆանտազիայի արդյունքն է, և դատական պրոցեսի ժամանակ հերթով կժխտվի այս ամենը»,- այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հարցին՝ դուք նախկինում ասում էիք, որ որևէ արկածախնդրի թույլ չեք տա գա և մեր երկրի […]

Պաշտոնյաներին. վայ ձեզ, որ ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից մի հատված։ «Չափազանց ծանր պատասխանատվություն է առաջնորդություն ունենալը, պաշտոն ունենալը։ Մեր երկրում պաշտոն ունենալը ձգտում է։ Ինչո՞ւ եք ուզում պաշտոն ունենալ։ Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու։ Պաշտոն ունենալը ծառայելու մասին է, ոչ ծառայեցնելու։ Պաշտոն ունենալը հոգս է, չափազանց մեծ […]

Անընդունելի է վտանգել Ռուսաստանի և Հայաստանի դարավոր բարեկամական կապերը. Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտին միանալու ՀՀ ծրագրերի մասին

«Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշման լույսի ներքո մեկնաբանել է Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը։ «Վերջին օրերին ՀՀ կառավարության կողմից ավելի ու ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի՝ մասնավորապես երկրի առաջին դեմքերի նկատմամբ պատժամիջոցային որոշումների կիրառման հարցում միջազգային կազմակերպություններին աջակցելու ոչ միանշանակ կոչերը։ Նման գործողությունները […]

Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը

Էրիկ Իսրայելյանի հայտարարություններն ու դժգոհությունները ֆեդերացիայից՝ ադեկվատ չեն: Այս մասին ArmSport-ի հարցմանն ի պատասխան ասել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ մեկնաբանալով աշխարհի ու Եվրոպայի երտասարդների չեմպիոն Էրիկ Իսրայելյանի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ գրառումը: Այլ մեկնաբանություն ֆեդերացիայից հրաժարվեց տալ: Հիշեցնենք, որ բռնցքամարտիկը գրել էր․«Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղից մենամարտեմ։ Հիշեք […]

Ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. ԱԱԾ պահեստազորի սպաները դիմել են Նիկոլ Փաշինյանին

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն, «Պահեստազորի սպաների» շարժումն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայտարարությունում նշվում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին՝ վերջինիս կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը ընդունելու ակնկալիքով, քանի որ այսօր պարզապես այլընտրանք չկա։ «Արձանագրում ենք՝ – 2022 թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց […]

Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին և Հայաստանին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել է իր ցավակցությունը ամերիկահայ հայտնի գրող, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանի մահվան կապակցությամբ․ ««Ազգ» շաբաթաթերթի միջոցով խորագույն ցավակցությունս եմ հայտնում սփյուռքահայ հանրաճանաչ եւ հեղինակավոր մտավորական, գրող, մանկավարժ, հրապարակախոս Երվանդ Ազատյանի մահվան տխուր առիթով։ Նա մեկն էր մեր ժամանակի ազգային գործիչներից, ով իր ողջ կյանքը նվիրել էր սփյուռքահայության հոգեւոր, մշակութային, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի