22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 24, 2023

Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին

Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնակայանում ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի աջակցությունը Հանրապետական կուսակցության արդիականացման ծրագրերին եւ միջազգային գործունեությանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ուղենշվել են զարգացման նոր ծրագրեր: Նախագահը նշել է, որ Հանրապետականը […]

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կայացրած որոշումը և Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Պեսկովը «Подъём» տելեգրամի ալիքին ասել է, որ Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը։ «Դեռ ոչ։ Դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը։ Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի […]

Ուսումնասիրել ենք Թուրքիայի հավաքականին, գիտենք և՛ թույլ, և՛ ուժեղ կողմերը. ամեն ինչ լավ կլինի. Վարազդատ Հարոյան

Ուսումնասիրել ենք Թուրքիայի հավաքականին, գիտենք և՛ թույլ, և՛ ուժեղ կողմերը, Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը «Կփորձենք փակել ուժեղ կողմերը և օգտագործել թույլ կողմերը։ Հուսով եմ՝ կստացվի։ Շատ լավ ենք տրամադրված, բոլորս էլ գիտենք, թե ինչ խաղ է սա մեզ համար։ Ամեն ինչ լավ կլինի» , – ասաց […]

Ադրբեջանը երեկ և այսօր առավոտյան կրակ է բացել Արցախում խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտարարել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ Հաղորդագրությունում նշված է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով: Այս թեզն առաջ տանելով՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր […]

Մահացել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը

Կյանքից հեռացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ «Ցավով հայտնում ենք, որ 2023 թվականի մարտի 24-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը»,- նշված է հաղորդագրությունում։ Հրանտ Թադևոսյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերին։

Ինչո՞ւ են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը գրել է. «Պետության հենասյուներից մեկը, եթե ոչ գլխավորը՝ բանակն է։ Եթե վարկաբեկվում և թուլանում է բանակը, ապա դրանից հետո պետության փլուզումը դառնում է տեխնիկայի հարց։ Մինչև 2018-ի իշխանափոխությունը և իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն աշխատում էին/են բանակի դեմ։ Հատուկ նշանառության տակ են առնվել Արցախյան 1-ին պատերազմում աչքի […]

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը խաղաղության հաստատման առաջընթացի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Թվիթեր»-յան գրառմանը։ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին աջակցելու գործում։ Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով»,- «Թվիթեր»-ում գրել է Պատելը։ Նա նշել է, թե ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն […]

Չզարմանաք, եթե ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը վաղն «ապացուցի», որ Ստեփանակերտն ու Սյունիքը թշնամին չի կարողացել գրավել՝ Բունկերում հայտնված տիկնոջ հայտնի գործունեության արդյունքում

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամկետանց քծնողի հետքերով… Չզարմանաք, եթե 44-օրյա պտերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը վաղն «ապացուցի», որ Ստեփանակերտն ու Սյունիքը թշնամին չի կարողացել գրավել՝ Բունկերում հայտնված տիկնոջ հայտնի գործունեության արդյունքում։ Կնոջ ամուսնու հրահանգով սույն ժամկետանց քծնողն արդեն հասցրել է պարտության մեջ մեղադրել հաղթանակներ ապահոված գեներալներին ու քաղաքական նախկին ղեկավարությանը… […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի