Այսօր ՀՀ նախկին առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է։ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962թ․ մարտի 6-ին Ստեփանակերտում։ Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։ Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։ Ռիտա Սարգսյանը եղել է «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ […]
Հարգելի՜ գործընկերներ, «Հենարան» մամուլի ակումբի նոր հասցեն՝ Թումանյան 32, «Թումանյանի շաուրմա»-յի անմիջապես հարևանությամբ գործող ձախ մուտքի երկրորդ հարկ: Սիրով կսպասենք:
Դուք ինձ կհարցնեք, թե ինչ հաջողություններ ենք ունեցել. իսկ համոզվա՞ծ եք, որ չլիներ 2022թ. ապրիլին մեկնարկած պայքարը, այսօր մենք ունենալու էինք Սյունիք։ Իսկ վստա՞հ եք, որ եթե չլինեինք փողոցում, եթե չլինեին այդ բողոքի ակցիաները, այսօր ունենալու էինք նույն իրավիճակը, որ ունենք, 24News.am-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ […]
Մարտի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունները. ՀՀ և Արցախի անվտանգությունը. նոր պատերզամի ռիսկերը:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Մարտի 6-ին ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ): Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան […]
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ կայքից։