22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 9, 2023

2018թ., երբ ես հեռանում էի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներն ընդգծում էին՝ Հայաստանը չէ, որ հրաժարվում է իրենց արած առաջարկություններից». Էդվարդ Նալբանդյան

Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանյանը Ռադիո-Sputnik-ի եթերում նշել է, որ Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանը ստիպված էր ամեն ինչ զրոյից կառուցել: «Հայաստանն ունիկալ երկիր է, այն 100 փոքրիկ Հայաստան է, որովհետև գործնականում աշխարհի 100 երկրում ապրում են հայեր, ունեն իրենց համայնքները, ենթակառուցվածները: Եգիպտոսում էլ կա բավականին ազդեցիկ համայնք, որն իր ժամանակին ունեցել է հայ […]

«Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց այն, որ նա այդքան ճղճիմ է ու վախկոտ, չէի սպասում…». Արամ Գաբրիելյանովը դատի կտա ՀՀ կառավարությանը

Հայազգի լրագրող, ռուսաստանաբնակ հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել իր ունկնդիրներից՝ Երևանում իր դասախոսությունը չեղարկելու համար: «Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց այն, որ նա այդքան ճղճիմ է ու վախկոտ, չէի սպասում… Զուր չէ, որ նույնիսկ ուժայիններն են նրան թուրք Նիկոլ անվանում… Նիկոլները կգան ու կգնան: Ամեն ինչ լավ կլինի: […]

Եթե Սերժ Սարգսյանը խնդիր ունենար որևէ մեկի «ջեբը գցելու», չէր առաջադրվի». Էդուարդ Շարմազանով

Այսօր, դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից առաջ, 168.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում այն հակադրություններին, որ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանին իրավիճակի սրման մասին, մյուս կողմից էլ ասում է, որ հավատարիմ է խաղաղության օրակարգին։ «Վերաբերվում եմ՝ որպես խեղկատակություն և որպես պլանավորված դավաճանության, թուրքական օրակարգի իրականացում։ Ինչպես […]

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՊՆ-ից։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Մարտի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան« մամուլի ակումբում կհյուրընկալվի միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում. մեր երկրի արտաքին քաղաքականության կուրսը այս կոնտեքստում:

Հայաստանի հետ խաղաղության համար խոչընդոտներ չկան. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա և դա հիմնված է 2022 թվականի հոկտեմբերին Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ «Հիմա աշխարհը կառուցելու ժամանակն է: Հիմա նորմալ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու հնարավորություն կա։ Մենք կարծում ենք, որ պատերազմից հետո հնարավոր է խաղաղություն, իսկ Հայաստանի հետ հոկտեմբերի պայմանավորվածությունները […]

Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ-ն դարանակալել ու հարձակվել է Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար մեքենայով ծառայողական նպատակներով Հին շեն ու Մեծ շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին ու ծառայակիցներին՝ ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի