27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ-ն դարանակալել ու հարձակվել է Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար մեքենայով ծառայողական նպատակներով Հին շեն ու Մեծ շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին ու ծառայակիցներին՝ ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել են Լեռնային Ղարաբաղում: Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին. նա Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների ու անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, թե այդ քննարկումները իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված ու ապրած մարդկանց հետ», – ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ մարտի 1-ին ԼՂ-ում ռուս խաղաղապահների կենտրոնակայանում տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, իսկ այդ հանդիպումից չորս օր անց Ադրբեջանը ձեռնարկեց սադրանք, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել:

«Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին ԼՂ-ում ծնված, ԼՂ-ում ընտանիքներ կազմած քաղաքացիներ», – ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ