22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 21, 2023

Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են. վիրավոր Արցախը չի կարող հավասարը հավասարին բանակցել առավելապաշտությամբ տառապող երկրի հետ. Հայկ Մամիջանյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն այս պահին ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, բնականաբար, այլ համատեքստում: «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանը չի կարողանում դա մոնետիզացնել, որովհետև գործընթացների հիմքում, գրեթե բոլոր պարագաներում, այդ իրավունքն է», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Մամիջանյանի խոսքով՝ երբ Հայաստանի առջև […]

Սյունիքի մարզում նորածնի դիակի հայտնաբերման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Քաղաքացին 2023 թ. մարտի 20-ին ժամը 15:30-ին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հաղորդման առթիվ 2023 թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ […]

Փաշինյանն ուժեղացված թիկնազորով գտնվում էր «Նաիրի» հիվանդանոցում. այցելել էր Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ)

24News-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է «Նաիրի» բժշկական կենտրոն ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր թիկնազորով։ Ամենայն հավանականությամբ, կառավարության ղեկավարն այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը երկուշաբթի կառավարական ամառանոցում ընկել ու վնասել էր արմունկը, ինչի հետևանքով հոսպիտալացվել էր։ Փաշինյանը «Նաիրի» ԲԿ-ում մնացել է շուրջ կես ժամ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Համակարգային կոռուպցիա քաղաքապետարանում. Երկու բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը. այս մասին Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Թե ի՞նչ գործի շրջանակներում են նրանք ձերբակալվել՝ կոմիտեից չմանրամասնեցին՝ նշելով, որ այդ կապակցությամբ իրենք հանդես կգան լրացուցիչ հաղորդագրությամբ։

Միրզոյանը Լավրովին է ներկայացրել է «խաղաղության պայմանագրի»՝ Ադրբեջանի կողմից ներկայացված փաթեթը․ «Փաստ»

«Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին հաջորդեց նրանց մամուլի ասուլիսը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել, այլ կազմակերպվել է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի որոշակիորեն մեղմի հայ-ռուսական հարաբերություններում կուտակված ու գնալով մեծացող լարվածությունը, որ ստեղծվել […]

Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում ՔՊ խմբակցությունը դե ֆակտո ղեկավարում է Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հայկ Կոնջորյանն ընդամենը ֆրակցիայի դե յուրե ղեկավարան է: Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում: Եվ այդ առիթից օգտվելով՝ Հովհաննիսյանը կարողացել է այս ընթացքում ՔՊ-ականներին իր ազդեցությունը թելադրել՝ Կառավարության իր «փոստատար» կարգավիճակով: Բանն այն է, որ իշխանական պատգամավորներն իրենց քայլերը քննարկում […]

Արթուր Դավթյանի նշանակումը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում չի ուշանա․ «Իրավունք»

«Իրավունքի» տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նշանակումը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում չի ուշանա: Թեպետ Ա.Դավթյանն իր Արցախում գտնվելը մեկնաբանել է, իբր այս բարդ եւ դժվարին իրավիճակում հայրենակիցների կողքին լինելու, անհրաժեշտության դեպքում՝ խնդիրների լուծմանը իր համեստ ներդրումն ունենալու ցանկությամբ, բայց լիրիկական զեղումներից անդին` արդեն իսկ կա պաշտոնական որոշում նրա նշանակման վերաբերյալ, ինչը կհրապարակվի շուտով»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի