22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 15, 2023

Ադրբեջանը նպատակ է հետապնդում ստեղծել անարգել էթնիկ զտումներ իրականացնելու պայմաններ՝ բացառելով միջազգային հանրության միջամտությունը. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանական կողմի պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և այլևս միջազգային օրակարգում չէ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերի: «Այն մասին, որ ադրբեջանա-ղարաբաղյան […]

ՔՊ-ն նիստ է հրավիրել. քննարկել են ընթացիկ քաղաքական հարցեր

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է ավելի քան 300 մլն դոլար․ Քերոբյան

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է շուրջ 320 մլն դոլար։ Խոսքը հիմնականում ներմուծման մասին է։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը, ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարի խոսքով՝ Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման համար […]

Նիկոլ Փաշինյանը պետք է իր չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսին, որտեղ նա խոսել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին։ «Նիկոլ Փաշինյանը պետք է իր չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի։ Մարդ, որն իր իսկ խոսքերով իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի։ Կսահմանափակվեմ […]

Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ «Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, հրաժարական չեմ պատրաստվում տալ, այո, ես շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումնեը, թե որքան դա ինձ կհաջողվի իրականացնել, կյանքը ցույց կտա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պապիկյանը։ Նա ասաց, թե Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով զբաղվում է սպառազինության ձեռքբերմամբ։ […]

Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը Զինված ուժերում անելիք չունի. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում գործել է 5-րդ շարասյուն։ «Մենք պետք է իրականության հետ վերջապես առերեսվելու կամք ունենանք, խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելիության մասին է, ու բանակը դրա կարևորագույն բաղկացուցիչն է։ Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի