22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 20, 2023

Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է․ Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում իրավիճակն ավելի են սրում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը դրսևորվում է ամենաբարձր մակարդակով և ադրբեջանական կողմի շարունակվող ռազմական սադրանքները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, […]

«Ինքնորոշման իրավունքից չխոսելու և կապիտուլյանտների վերընտրության արդյունքում է Ալիևն ավելի լկտիացել». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ողբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու, այլ՝ չխոսելու արդյունք է։ Ինքնորոշման իրավունքից չխոսելու եւ կապիտուլյանտների վերընտրության արդյունքում է Ալիեւն ավելի լկտիացել։ Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չանելու արդյունքում է Ադրբեջանն արդեն Հայաստանի կեսը պահանջում ու նոր պատերազմով սպառնում։ Իսկ ի՞նչ արեց Նիկոլը։ Ինքնորոշման իրավունքի փոխարեն գնաց ասեց՝ Արցախը […]

Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար. Արարատ Միրզոյան

Մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք հնարավորություն կունենանք քննարկելու, նշելու շատ ինտենսիվ, որակյալ քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական կապերի աճը, հարաբերությունների խորացումը, քննարկելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ մշակութային, հումանիտարից մինչև Հայաստանի ու […]

Արդյո՞ք Պուտինին կկալանավորեն Հայաստանում. պատասխանում է Ալեն Սիմոնյանը

ՀՀ-ին պետք է այդ համաձայնագրին միանալը։ Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ես չեմ կարող կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանը կմիանա՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջնորդություն ներկայացրած Հռոմի ստատուտին։ «Ես պրակտիկայում չեմ պատկերացնում, թե ինչպիսի գործողություններ պետք է անի երկիրը, անկեղծ, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ […]

«Հայ ժողովրդի 5-րդ շարասյան խոսնակներից մեկն ընդդիմությունից նեղսրտել է` բանակը կապիտուլյանտից զատելու համար». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Հայ ժողովրդի 5-րդ շարասյան խոսնակներից մեկն ընդդիմությունից նեղսրտել է` բանակը կապիտուլյանտից զատելու համար: Միևնույն է, չե´ք կարողանալու ձեր դավադրությունները զոռով տեղավորել բանակի «գրպանում»: Որովհետև դրանք այնքան մեծ են ու տեսանելի, որ նույնիսկ մեծ բանակի «գրպանում» այն չի տեղավորվելու և երկրորդը` դրան հավատացողներն աշխարհում շատ քիչ են: Հ.Գ. Իսկ պետական շահերի դեմ […]

Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրըհնկալվի ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: ԹԵՄԱ՝ Արցախի շրջափակումը. ՀՀ և Արցախի սահմանային անվտանգությունը. նոր պատերազմի վտանգները. ներքաղաքական զարգացումներ:

Որ եկել ա՝ ի՞նչ, ուզում եմ հասկանալ, որ եկավ, ի՞նչ փոխվեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան այցի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան այցելելը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս չի գալիս, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Որ եկել ա՝ ի՞նչ։ Ուզում եմ հասկանալ, որ եկավ, ի՞նչ փոխվեց», – ասաց Սիմոնյանը։ Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է. «Չկա որևէ քայլ, որի համար ՀԱՊԿ անդամ լինելը մեզ խոչընդոտում […]

«Ոչ մարտական պայմաններում, միայն մեկ միջադեպի ժամանակ, 15 զոհ տվող և զինծառայողներին թղթե դոմիկներում պահողներն եկել են կոչեր ու հորդորներ են հնչեցնում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը` անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս: Այն, որ այս իշխանությունը քննիչ հանձնաժողովի միջոցով բացառապես քաղաքական, քարոզչական նպատակներ է հետապնդում` տխրահռչակ հանձնաժողովը վերածելով կոնկրետ անձանց թիրախավորելու հիմնարկի, բոլորը գիտեն: Զարմանալի է իշխանությունը ներկայացնող […]

Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի արձագանքին. Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Զախարովային

Ռուսական առաջարկները, որոնք մինչ օրս եղել են, ՀՀ-ի կողմից մշտապես ընդունվել են։ Խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքնելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ «Կարծում եմ՝ ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի