24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Որ եկել ա՝ ի՞նչ, ուզում եմ հասկանալ, որ եկավ, ի՞նչ փոխվեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան այցի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան այցելելը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս չի գալիս, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Որ եկել ա՝ ի՞նչ։ Ուզում եմ հասկանալ, որ եկավ, ի՞նչ փոխվեց», – ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է.

«Չկա որևէ քայլ, որի համար ՀԱՊԿ անդամ լինելը մեզ խոչընդոտում է։ Մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար»։

«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունները ՀՀ-ի համար բավարար չեն, և ՀԱՊԿ քարտուղարի այցելությունը, այսպես ասած՝ տեսական մասն ապահովելը, չգիտեմ, թե որքանով բավարար կլինի որևիցե հողի վրա բան կանգնեցնելու համար», – ասաց Սիմոնյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ