22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 22, 2023

Առաջիկայում Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անկեղծ ու կառուցողական է համարում Մոսկվա կատարած այցը: «Իսկապես, կառուցողական քննարկում տեղի ունեցավ: Ներկայացրել ենք վերջին զարգացումները, անշուշտ, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա», – Ազային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում գործողություններին՝ նա ասաց, թե ակնկալում են կոնկրետ գործողություններ միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ: Արարատ […]

Ադրբեջանում սրվել է հայատյացության քարոզը, բայց մենք համառորեն շարունակելու ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել. Արարատ Միրզոյան

Վերջին շրջանում Ադրբեջանում սրվել է հայատյացության քարոզը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Այս հռետորաբանությունը կա, միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են, մենք կրկին ստացել ենք Ադրբեջանի առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա, առաջիկայում կլինեն մեր արձագանքն ու առաջարկները», – նշեց ԱԳ նախարարը: Նրա խոսքով` Ադրբեջանի հռետորաբանությունն ու ագրեսիվ […]

«Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ բայղուշների ու լաչառների հավաքածու… Ի՞նչ կապ ունեն նախկինները, ռուսները, ֆրանսիացիները». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ բայղուշների ու լաչառների հավաքածու։ Ով ի՞նչ ասում է, սրանք նախկինից են խոսում։ Այ բայղուշ անմեղսունակներ, նախկինները 5 տարի է՝ իշխանության չեն: Ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ Նիկոլի կախարդական փայտիկը։ Բա ի՞նչ պետք է, դա էլ բանակցում էր։ Բա իր սեփական կետից էր սկսում։ Բա երջանիկ […]

Ապատեղեկատվություն է, թե հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև: Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է […]

Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Տուժածներ չկան

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Այդ մասին հայտնում են […]

«100 տարի անց, Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն սուլթանների անունները». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է. «1920 թվականի գարունը Հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես Շուշիի հայ բնակչության դաժան կոտորածի ամիս, որը իրականացրեցին Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները կանոնավոր թուրքական բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ միասին։ 103 տարի առաջ, մարտի 22-26, ադրբեջանցիք սկիզբ դրեցին Շուշիի հայերի ծեղասպանության հիմքը: Սպանվեց շուրջ 20 հազար հայ, քանդվեց 7 հազար տուն, թալանվեց […]

Եղել է նախապես ծրագրված դարանակալում. Ադրբեջանը շարունակում է թիրախավորել ռուս զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ.Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ հայ զինծառայողի գտնվելու վայրն է միայն հայտնի, նրա վերադարձման մասին խոսք չկա: «Տոգարմա» տելեգրամյան ալիքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի