16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

«Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ բայղուշների ու լաչառների հավաքածու… Ի՞նչ կապ ունեն նախկինները, ռուսները, ֆրանսիացիները». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ բայղուշների ու լաչառների հավաքածու։

Ով ի՞նչ ասում է, սրանք նախկինից են խոսում։

Այ բայղուշ անմեղսունակներ, նախկինները 5 տարի է՝ իշխանության չեն:

Ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ Նիկոլի կախարդական փայտիկը։

Բա ի՞նչ պետք է, դա էլ բանակցում էր։

Բա իր սեփական կետից էր սկսում։

Բա երջանիկ քաղաքացի էր խոստանում։

Բա Արցախը Հայաստան եւ վերջ էր հայտարարում։

Բա խաղաղության դարաշրջան էր բերում։

Սա Նիկոլն է խոստացել:

Ի՞նչ կապ ունեն նախկինները, ռուսները, ֆրանսիացիները։

Կատարե՞լ է խոստումը։

Ոչ։

Խոստացածի փոխարեն բերել է հազարավոր դագաղներ, Արցախի 75 տոկոսի կորուստ ու Հայաստամի 150 քառ. կմ տարածքի օկուպացիա։

Սա է ձեր կառավարման պատկերը։

Թե չէ՝ նախկինները, պողոսները, ռուսները…»։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ