25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Առաջիկայում Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անկեղծ ու կառուցողական է համարում Մոսկվա կատարած այցը:

«Իսկապես, կառուցողական քննարկում տեղի ունեցավ: Ներկայացրել ենք վերջին զարգացումները, անշուշտ, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա», – Ազային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում գործողություններին՝ նա ասաց, թե ակնկալում են կոնկրետ գործողություններ միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ:

Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը անելիք ունի Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ:
«Ադրբեջանը պետք է ապահովի, Ռուսաստանը պետք է վերահսկի», – ընդգծեց նա:

Միրզոյանն ասաց, թե Մոսկվայում քննարկվել է նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու մասին հարցը:

«Բանակցություններն այս պահին ընթանում են հեռավար, բայց, ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները: Նման հանդիպման հնարավորություն առաջիկայում կա», – հավելեց ՀՀ ԱԳ նախարարը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ