Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի․News.am
News.am-ը գրում է․ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը: Նա ասաց, որ դատարանի որոշմանն իրենք ծանոթացել են. «Առնազն ապօրինի եւ անհիմն որոշում է: Պատրաստվում ենք Վռճաբեկ բողոք ներկայացնել»: