29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունը որոշել է քանդել բոլոր խաչերն ու խաչքարերը․ «Հրապարակ»

Իշխանությունը հերթական անբարոյական որոշումն է կայացրել՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Նախօրեին համայնքապետարաններն այդպիսի գրություն են ստացել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից։

Գրությամբ տեղեկացվում է․ «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»։

Այս որոշումը ցայտնոտի մեջ է գցել ՏԻՄ իշխանություններին, նրանց կարծիքով՝ համապետական եւ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը կայացվել է հանուն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայության, ճանապարհների ապաշրջափակման պարտավորության համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, իր յոլդաշներին խոստացել է, որ երբ ազատորեն գան-գնան Հայաստան, ճանապարհներին իրենց անցանկալի հայկական քրիստոնեական խորհրդանիշների չեն հանդիպի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ