Կանանց տոնի առիթով Ազգային ժողովի կին պատգամավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն: Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այսպիսով ԱԺ նախագահը կարգադրել է կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգևատրել 60 հազար դրամի չափով:
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար […]
Մարտի 7-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 3-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 10-12-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան հնարավոր է […]
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն կորոնավիրուսի համաճարակի առաջին ամիսներին երկրի իշխանությունների գործողությունների վերաբերյալ քրեական գործով կասկածյալի կարգավիճակ է ստացել, քանզի կառավարությունը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել Բերգամոյի մի շարք բնակավայրերում կարանտին մտցնելու համար, որտեղ գրանցվել է մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը։ Բերգամո քաղաքի դատախազությունը կարծում է, որ իշխանությունները ժամանակին որոշում […]