22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 16, 2023

Փաշինյանի հռետորաբանությունը Հայաստանի համար լավ բան չի խոստանում․ Ադրբեջանի ԱԳՆ

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հակաադրբեջանական արշավը, որը դրժում է իր տված խոստումները և պարտավորությունները միջազգային տարբեր հարթակներում, ներառյալ խաղաղ համաձայնագրի բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը խաթարող իր հռետորաբանությունը, Հայաստանի ապագայի համար լավ բան չի խոստանում»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Օնիկ Գասպարյանը ԱԺ-ում է, նա մասնակցում է 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին

24News-ի տեղեկություններով, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը Ազգային ժողովում է: Նա մասնակցում է Ազգային ժողովի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին։ Հիշեցնենք, որ Քննիչ հանձանաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Հանձնաժողովը իրավասություն ունի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև՝ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը ժամանել է Հայաստանի Հանրապետություն, լուրն Aysor.am-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Թասմագամբետովը 2023 թվականի հունվարի 1-ից է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար դարձել. սա նրան առաջին այցն է Հայաստան այդ պաշտոնում։

«Հայաստանում նոր փող աշխատելու «աղբյուր» է բացվում նոր վիրուսների տեսքով». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ առողջապահության նախարարությունում փորձում են կովիդի կերած փողերը դասավորել, Հայաստանում նոր փող աշխատելու «աղբյուր» է բացվում նոր վիրուսների տեսքով։ Վերջին օրերին հետևողականորեն էլ չեն խոսում կարմրուկից։ Մարտի 13-ի դրությամբ 50 հիվանդ։ Դրանցից 44-ը եղել են չպատվաստված, 4-ը պատվատսված են եղել 1 դեղաչափով, 2-ը 2 դեղաչափով։ Համաձայն պատվաստումների ազգային […]

Ռուբեն Վարդանյանը մնում է «Ատոմ» էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում. Կոգոգին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս պահին շարունակում է մնալ «Ատոմ» Էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում։ Այս մասին ТАСС-ին հայտնել է «Ատոմ»-ի համաներդրող, «Կամազ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի շրջանակներում։ «(Խմբ.՝ Վարդանյանը) ցանկանում Էր դուրս գալ կազմից, առայժմ դուրս չի եկել, մնում է», – ասել Է նա։ «Կամա» ընկերությունը, որն զբաղվում է […]

Եթե Ռուսաստանը չի կարող դերակատարումն իրականացնել՝ պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանզիմներ գործարկելու անհրաժեշտության մասին. ՀՀ վարչապետ

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված է էթնիկ զտումների ու ցեղասպանության վտանգը, Պաշտպանության բանակի գոյությունը արդարացված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, սակայն, ՊԲ-ն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ. այսպիսի մեխանիզմ է նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ «Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն իր գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե […]

Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին կներկայացնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական դիտարկումները

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով՝ երկու կողմերը թևակոխել են պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ «Կքննարկենք ու առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից», – ասաց նա։ Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ, ի հեճուկս նոյեմբերի […]

«Հասկանալի է, որ ՔՊ-ական վերնախավն իր «հետհեղափոխական» կապիտալի զգալի մասը ձեռք է բերել պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբեք չեմ հետաքրքրվել, թե ով ի՞նչ ունի` համարելով դա յուրաքանչյուրի անձնական հարցը: Ինձ համար առաջնային է մարդու բարոյական նկարագիրը, ոչ թե նրա նյութականը (աշխարհում քիչ չեն հարուստ բըիտղերք և աղքատ կարգին մարդիկ, ու հակառակը): Հասկանալի է, որ ՔՊ-ական վերնախավն իր «հետհեղափոխական» կապիտալի զգալի մասը ձեռք է բերել պաշտոնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի