10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին կներկայացնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական դիտարկումները

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով՝ երկու կողմերը թևակոխել են պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։
«Կքննարկենք ու առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից», – ասաց նա։
Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ, ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ