22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե Ռուսաստանը չի կարող դերակատարումն իրականացնել՝ պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանզիմներ գործարկելու անհրաժեշտության մասին. ՀՀ վարչապետ

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված է էթնիկ զտումների ու ցեղասպանության վտանգը, Պաշտպանության բանակի գոյությունը արդարացված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, սակայն, ՊԲ-ն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ. այսպիսի մեխանիզմ է նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։
«Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն իր գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամն ու դաշնակից Ռուսաստանը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների ու քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի ու սա թույլ չտալու համար ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանզիմներ գործարկելու անհրաժեշտության մասին», – ասաց Փաշինյանը։

Ընդգծեց՝ ինքը որևէ կանխավարկած չունի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ։

«Պարզապես վերջին ավելի քան երկու տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես օրինակ, Խծաբերդի, Հին թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանների ու քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, բնակչությանն ահաբեկելուն ուղղված գործողությունները անհանգստացնում են։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել ՌԴ խաղաղապահ զորախմբի առաձնահատուկ դերը, վաստակն այն բանում, որ ԼՂ-ում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել, ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար», – ասաց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ