03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կա՞ վստահություն, որ եթե Դիմադրության շարժումը չլիներ, Սյունիքն այսօր Հայաստան կլիներ. Վանեցյան

Դուք ինձ կհարցնեք, թե ինչ հաջողություններ ենք ունեցել. իսկ համոզվա՞ծ եք, որ չլիներ 2022թ. ապրիլին մեկնարկած պայքարը, այսօր մենք ունենալու էինք Սյունիք։ Իսկ վստա՞հ եք, որ եթե չլինեինք փողոցում, եթե չլինեին այդ բողոքի ակցիաները, այսօր ունենալու էինք նույն իրավիճակը, որ ունենք, 24News.am-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ուզում էր Սյունիքը հանձնել, բայց ընդդիմության՝ փողոց գալով նա կանգնեց, Արթուր Վանեցյանը պատասխանել է.
Նիկոլ Փաշինյանը չէր ուզում հանձնել, Նիկոլ Փաշինյանը ցույց էր տալիս, որ մեր ժողովուրդն ու պետությունն այլևս դիմադրելու ռեսուրս չունեն։ Չե՞ք տեսնում, միջազգային բոլոր հանդիպումներին նա խեղճացած, վախեցած խոսակցություններ է վարում, թե՝ վայ, խնդրում եմ, միայն մեր վրա չհարձակվեք։ Առավոտից իրիկուն խաղաղություն է մուրում և փորձում է համոզել բոլորիս, որ իբր այլ տարբերակ չկա»։

Հարցին, թե Երևանի փողոցներում քայլող 20 հազար մարդը ինչպե՞ս է այդպես մեծ, աշխարհաքաղաքական գործընթացը կանխել, «Հայրենիք» կուսակցության նախագահն արձագանքել է.

«Աշխարհը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն չի կարող հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից և ասել այն կարծիքը, որն ինքը հնչեցնում է։ Միջազգային հանրությունը տեսնում է, որ Հայաստանում կա մարդկանց մի մեծ զանգված, որը դեմ է այդ օրակարգին»։
Ինչ վերաբերում է հարցին, թե այդ մեծ զանգվածն, ամեն դեպքում, կասկածի տակ չի դնում 2021 թվականի ընտրությունների արդյունքները՝ Վանեցյանն ասել է, որ թե՛ «Պատիվ ունեմ»-ը, թե՛ «Հայաստան» դաշինքը, և թե՛ այլ քաղաքական ուժեր ՍԴ-ում բողոքարկել են ընտրությունների արդյունքները։

«Մենք գնահատական տվել ենք ընտրությունների վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, իհարկե, պետք է փաստենք, որ 600 հազարից ավելի մարդ ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին։ Մարդկանց հետ շփվելով ես եկել եմ այն համոզմունքին, որ պատերազմով վախեցնելով՝ Նիկոլ Փաշինյանը կարողացավ խաբել մարդկանց և ստանալ ձայներ»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ