22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Երբ տականքին ներում ես, դա մեղքի է վերածվում. թող Աստված կանչեն՝ ոտքի չկանգնեմ, չնայած Աստված իրենց չի ընդունի, իրենք Աստված հայհոյող սրիկաներ են». Վլադիմիր Գասպարյան

«Շատ վատ կարծիք ունեմ այս գործի հետ կապված, դատական պրոցեսը ցույց կտա, որ սա մի կենդանու ֆանտազիայի արդյունքն է, և դատական պրոցեսի ժամանակ հերթով կժխտվի այս ամենը»,- այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հարցին՝ դուք նախկինում ասում էիք, որ որևէ արկածախնդրի թույլ չեք տա գա և մեր երկրի ճակատագիրը որոշի, արկածախնդիրները եկել են իշխանության, ի՞նչ արեցիք դուք՝ որպես ոստիկանապետ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, որ արել է այն, ինչ օրենքով էր իրեն թույլատրված.

«Ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում, ես երբեք չեմ անի այն, ինչն օրենքից դուրս է: Իսկ դա ոստիկանության խնդիրը չէր, այլ հասարակության խնդիրն էր, քաղաքական կուսակցությունների խնդիրն էր, բայց ոչ ոստիկանության: Ես բռնություն չէի կիրառի մեր ժողովրդի նկատմամբ, եթե նույնիսկ… Այդպիսի ցուցում էլ եմ ունեցել, նախագահն էլ նույն կարծիքին է եղել, որ ոչ մի իշխանություն չարժի՝ գեթ 1 մարմնական վնասվածք կամ ինչ-որ մի տուժող լինի»:

Անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքին, ապա նաև հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ ձեր քայլերով բանակը թուլացրել եք, նախկին ոստիկանապետն ասաց.
«Բանակը չի՛ թուլացել, ես բանակն ուժեղացրել եմ, իմ ժամանակ բանակը եղել է ուժե՛ղ, ինչ վերաբերում է միլիոններին, դատական նիստերի ժամանակ կտեսնեք, թե ոնց են այդ միլիոնները նկարվել, ոնց է արվել»:

շ
Factor.am-ի լրագրողի հարցին՝ ձեր տունը կվերադարձնե՞ք պետությանը, քանի որ ասում են, թե կոռուպցիոն ճանապարհով եք ձեռք բերել, Վլադիմիր Գասպարյանը բացասական պատասխան տվեց.

«Ո՛չ, ինչո՞ւ պետք է վերադարձնեմ, նման բան ասողները գլուխները պատին են տվել… Չէ՛, չեմ տալու, տունն իմն է, չեմ տալու… Ես հիմա պատժվել եմ նրա համար, որ որպես քրիստոնյա՝ շատ օրինավոր եմ եղել և ամեն տեսակ տականքի շատ եմ ներել ու հանդուրժել:

Իշխանափոխություն կամ հեղափոխություն, ինչ ուզում եք՝ անունը դրեք, այն, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում, ես մի բան սովորեցի, հասկացա, որ քրիստոնեության մեջ ներելն ու հանդուրժելը նույնպես ունի սահման, որից հետո վերածվում է մեղքի: Երբ տականքին ներում ես, սրիկային ներում ես, հանդուրժում ես և անսահման ես դա անում, գալիս է ժամանակը, որ դա մեղքի է վերածվում: Այդ մեղքի արդյունքն է, որը ես ուտում եմ, ոչինչ, ես դրա միջով էլ կանցնեմ, եթե Աստված ինձ պահել է այսքանից հետո, ուրեմն ես իմ առաքելությունը դեռ ունեմ:
Հաստատ իմացեք, ես ոտքի եմ կանգնելու, արդեն կանգնում եմ, այդ ճանապարհին եմ, թող Աստված կանչեն, որ ոտքի չկանգնեմ, չնայած Աստված իրենց չի ընդունի, որովհետև իրենք Աստված հայհոյող սրիկաներ են»:
Դատարանի բակից հեռանալիս Վլադիմիր Գասպարյանն ասաց.

«Ցանկացած արդար գործունեություն ես արդար եմ համարում: Ես չեմ ամաչում դատարան գալուց և կարծում եմ՝ սա հենց այն տեղն է, որտեղ ճշմարտությունը կերևա»:

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։

Ըստ մեղադրանքի՝ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանը և Լևոն Երանոսյանը, կատարել են պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակություն։ Դրանց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:

Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ