22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2023

Ոմանց պոռոտախոսությունը, չհաշվարկած տեղեկությունների հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության. Գեղամ Մանուկյան

Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ համապատասխան հակազդեցություն չի ստացել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ «Ցավալիորեն, պետք է արձանագրել, որ հայկական կողմում պոռոտախոսությունն իր ծանր հետևանքներն է ունենում։ Արցախում գտնվող որոշ նախկին պաշտոնյաների պոռոտախոս հայտարարությունները՝ կապված շրջափակման լիարժեքության-ոչ լիարժեքության հետ, հանգեցնում են բացասական հետևանքների», – ասաց Մանուկյանը՝ […]

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, այս մասին հաղորդում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։ «Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ են […]

Ալիևը Արցախի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել Բաքվում

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Արցախի ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել Բաքվում: «Որպես մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ին ներկայացված հրավերի շարունակություն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ևս մեկ անգամ առաջարկում է հանդիպում անցկացնել Բաքվում ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում՝ քննարկելու վերաինտեգրումը, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը»,- նշվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության մեջ։

Մի կողմ եմ թողնում, թե ինչպես քայլիստները հասան այդ «հաղթանակին». Քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններում «հաղթած» քայլիստներից ոմանք և դրանց երկրպագուները հրճանքաէքստազային գրառումներ են անում, թե բա «հաղթեցինքքքքք», «կրինքքքք» և այլն… Մի կողմ եմ թողնում, թե ինչպես քայլիստները հասան այդ «հաղթանակին»… Զավեշտ է, բայց փաստ. թուրքին պարտված քայլիստները, որոնք նաև պետությունը նսեմացրեցին թուրքի դեմ հրճվում և ուրախանում […]

Յուրաքանչյուր միջադեպ, ահաբեկչություն, հարձակում նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ադրբեջանն այսօր ևս փորձել է դիրքային բարելավումների գնալ շփման գծի Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում, ինչն ըստ ՊԲ-ի կանխվել է: Արդեն 2 օր է ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտից Շուշիի ու նրա հարակից տեղանքում և այնտեղից դեպի Լիսագոր հատված: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի […]

Մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ Երիտասարդական կառույցի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը: ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. ՏԻՄ վերջին ընտրություններն ու հասարակական տրամադրությունը.սահմանային լարվածությունն ու թշնամու դիրքային առաջխաղացումը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Այս մասին հայտնում է Բարձագույն դատական խորհուրդ։ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ:

ՀՀ կառավարիչները ապրում և գործում են նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, Յոզոֆ Գեբելսի քարոզչական կանոններով. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է. «ՀՀ կառավարիչները ապրում և գործում են նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, Յոզոֆ Գեբելսի քարոզչական կանոններով: Ըստ այդմ, ձեզ ներկայացնում եմ 10 կանոն, թե ոնց մարդուն դարձնել զոմբի: Ի դեպ, երբ Հիտլերը 1933 թվականին դարձել է Գերմանիայի կանցլեր, իսկ 1934-ին ֆյուրեր, նա նույնպես օգտվել է այդ քարոզչատեխնոլոգիայի կանոններից, և արդյունքը բոլորիդ […]

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 9։00֊ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված