22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2023

Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Civilnet.am կայքն այսօրվա իր “SIPRI-ի տվյալների անընդմեջ պտտվող սկավառակը” վերտառությամբ հոդվածում բացահայտել է Նիկոլ Փաշինյանի կրկնվող այն սուտը, ըստ որի, իբրև թե “ՀՀ-ն 2018-20թթ. ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին բոլորը իրար հետ վերցրած։ Զավեշտն այն է, որ կայքի ճշտող հարցմանն ի պատասխան, ՀՀ […]

«Դիմում եմ բոլոր այն երիտասարդներին, ովքեր ունեն նման խնդիր` անպայման կապ հաստատել մեզ հետ». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն երիտասարդները, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին և ձեռք են բերել հաշմանդամություն՝ առընչվում են հաշմանդամության կարգերի հետ կապված խնդիրների: Հաճախ ստանում ենք ահազանգեր, որ նրանք այս իշխանության կողմից հաշմանդամ չեն համարվում և զրկվում են հաշմադամության թոշակից կամ էլ հաշմանդամության կարգ են փոխում, որ նրանց թոշակ ավելի քիչ տան: […]

ՌԴ խաղաղապահ զորակազմը ջանքեր է գործադրում իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, սակայն խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ՀԱՊԿ կենսական շահերի գոտում՝ Հարավային Կովկասում, տեղի ունեցող զարգացումներին։ Ինչպես գիտեք, Ադրբեջանը տարածքային […]

«Ամո՛թ այդ մարդկանց». Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում գնաճի խորքային և ցավոտ պատճառների մասին

Հիմա ասելու եմ շատ ցավալի բաներ, բայց ինձ թվում է՝ կարևոր է, որ մենք թափանցիկ խոսենք, ազնիվ լինենք մեր հասարակության հետ,- «Շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի տնտեսության կորուստների գնահատման մասին» զեկույցի ներկայացման ժամանակ անդրադառնալով Արցախում գնաճային խնդիրների մասին լրագրողի հարդցադրմանը՝ նշեց «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և մանրամասնեց,- […]

Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին․ Փաշինյանի ելույթը Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Պետությունների հարգարժան առաջնորդներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ ու հաճույք է Հայաստանի Հանրապետության անունից ելույթ ունենալ Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին։ Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է […]

Կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ. Սուրեն Պապիկյանը չի արձագանքել հանդիպման պահանջին

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ։ Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ, այս պահի դրությամբ, ստացվել են զոհված 15 զինծառայողներից 10-ի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, զոհված մյուս 5 զինծառայողների ծնոնղների հարցաքննությունը կլինի առաջիկայում։ «Փետրվարի 9-ին իմ կողմից դիմումներ են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին ու […]

Կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ ձյուն կգա

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և’ գիշերը, և’ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի 1-ին շրջանների մեծ մասում սպասվում […]

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ-որ կարևոր բան պետք է փոխել… Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Նախորդ դարի 90-ականների սկզբին, երբ Արցախը դեռևս չուներ պետականություն և կանոնավոր բանակ, իսկ երկիրը գտնվելով թշնամական խուլ շրջափակման մեջ, ամենօրյա հրթիռահրետակոծության էր ենթարկվում Շուշիից և շրջակա թշնամական ռազմահենակետերից, մենք մեզ ոչ միայն չէինք զգում անօգնական ու անորոշ վիճակում, այլև մեր ժողովրդի բոլոր շերտերի համառության և վճռական միասնության շնորհիվ, […]

ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը: Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։ Խնդիրը հետեւյալն է. Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի